Իսրայելի կոսղմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը չի ազատում նրան Արցախում հայության դեմ հանցագործությունների մեղսակցությունից

«Եթե Իսրայելի այս նախաձեռնությունը հասնի իր տրամաբանական եզրահանգմանը, և Իսրայելի խորհրդարանը նույնպես հաստատի Հայոց Ցեղասպանության ճանաչումը որպես պետական դիրքորոշում, մենք կողջունենք այդ կեցվածքը»,-նշում է Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդ՝ անդրադառնալով Իսրայելի կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունմանը։ Հայ դատի կեդրոնական խորհուրդն ընդգծել է, որ միաժամանակ նման ճանաչումը Իսրայելին չի տալիս անձռնմխելիություն պատմական ճշմարտություններից, այդ … Read more

Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ուղեկցվի պատմական պատասխանատվությամբ․ Հայ Դատ

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը՝ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության վերաբերյալ: Իսրայէլի կառավարութիւնը, այսօր, միաձայն հաւանութիւն տուած է Հայոց ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանչնալու երկրի Արտաքին գործոց նախարար Կիտէօն Սաարի նախագիծին։ Ըստ հաղորդումներուն, ճանաչումի բանաձեւի նախագիծը այժմ կ՚ուղարկուի խորհրդարան, առ ի որդեգրում։  ԱԳ նախարարը իր խօսքին մէջ անդրադարձած է, թէ անցեալին եւս եղած են … Read more

Փաշինյանն անտեսում է ավելի քան կես միլիոն քաղաքացիների իրավունքը. Հայ դատ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է։ Բոլշևիկյան գաղափարախոսության մեկ վիժված տարբերակը որդեգրած, Սովետական Միության ներքին վարչական սահմանները հետխորհրդային միության միջպետական սահմաններ ճանանաչած Նիկոլ Փաշինյանը չի հասկացել նաև ժողովրդավարության իմաստը, էությունը։ Ըստ պաշտոնական թվերի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիսուն տոկոսից էլ պակաս քվե ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարին թվում է,  թե այդքանով նա հաստատել է … Read more

ԱՄՆ Կոնգրեսի անդամները և «Հայ Դատի» հանձնախումբը պահանջել են ազատ արձակել հայ գերիներին

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի և ԱՄՆ Կոնգրեսի անդամների մասնակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ռազմագերիների և քաղաքացիական անձանց ադրբեջանական գերության 1000-րդ օրվան։ Մասնակիցները պահանջել են նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը (Կալիֆոռնիա) կազմակերպել էր ասուլիսը՝ Կոնգրեսի անդամներ Ջուդի Չուի, Լորա Ֆրիդմանի և … Read more

Ողջունում ենք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի որոշումը՝ Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ. Համբարյան

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ողջունել է Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի որոշումը՝ Բաքվում գտնվող հայ գերիների վերաբերյալ փոփոխություն առաջարկելու մասին։ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը առաջարկել է «Արտաքին ծառայության մասին» օրենքում (H.R. 9086) փոփոխություն, որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։ Առաջարկը պաշտպանել է հանձնաժողովի նախագահ, հանրապետական Բրայան Մաստը։Այժմ սպասվում … Read more

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումը։ Այս գործողությունը, որը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախօրեին, նշանավորում է Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության համակարգված վերացման լուրջ սրացում։ «Օծված 2019 թվականին՝ տաճարը խորհրդանշում էր հայկական կրոնական կյանքի վերածնունդը և տեղի հայկական ներկայության … Read more

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զեկույց է ներկայացրել Արցախի հարցով հետաքննության հարթակին

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի հայտարարությունը. «Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ձևավորված՝ Արցախի հարցով խորհրդարանական հետաքննության հարթակի երրորդ նիստի ընթացքում զեկույց է ներկայացրել Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը՝ մասնավորապես անդրադառնալով քննության առարկա հարցերի իրավական և պատմական հիմքերին։ Հանձնախումբը վկայակոչել է մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ 1907 և 1954 թվականների Հաագայի, Ժնևի կոնվենցիաները, Միջազգային քրեական դատարանի Հռոմի … Read more

Պատերազմի տարածաշրջանային տարածման վտանգը կարող է բացասաբար անդրադառնալ ՀՀ-ի անվտանգության վրա

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ․ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը վերահաստատում է հայ-ամերիկյան համայնքի երկարամյա աջակցությունը Կոնգրեսի՝ պատերազմի հարցում սահմանադրական լիազորություններին։ Մասնավորապես, Հայ դատի հանձնախմբի՝ տարածաշրջանային լարվածության նվազեցման և բանակցությունների վերականգնման կոչերին համահունչ և հաշվի առնելով, որ Իրանի հետ երկարատև պատերազմը լուրջ սպառնալիք կդառնա … Read more

Վենսի տարածաշրջանային այցին ընդառաջ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը համայնքային արշավ է սկսել

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկա տարածաշրջանային այցին ընդառաջ, հանձնախմբի համապատասխան էլեկտրոնային հարթակով սկսել է ամերիկահայության համայնքային մոբիլիզացիա։ Մասնավորապես, հետևյալ հղմամբ ամերիկահայությանն առաջարկվում է Վենսի գրասենյակ ուղարկել նամակ, որում մասնավորապես ասված է․ Մենք կոչ ենք անում փոխնախագահ Վենսին՝ Պահանջել հանդիպում Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ գտնվող հայ գերիների հետ և հրապարակայնորեն պահանջել նրանց անհապաղ … Read more

ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկվել է հայ գերիների հարցը և խաղաղությանը խոչընդոտող մարտահրավերները

Հունվարի 28-ին ՀՅԴ Հայ Դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի գործակցությամբ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կարևոր հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսականներ Ջուդի Չուի և Լաուրա Ֆրիդմանի հետ։ Քննարկված կարևոր կետերից էին՝ 1️․Հայաստանի ներկա քաղաքական միջավայրում ժողովրդավարության վիճակը 2️․Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցը 3️․Խաղաղությանը խոչընդոտող մարտահրավերները 4️․Ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն … Read more