«Հիշում եմ քո ձայնը»․ Ֆրանսիայում ցուցադրվել է Արցախի բռնի տեղահանման մասին ֆիլմը

«Մի քանի օրից՝ փետրվարի սկզբին, մենք Փարիզի քաղաքապետարանի դիմաց փակցնելու ենք Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարները: Հուսով եմ, այդ օրը շատ մարդ կլինի մեր կողքին, քանի որ այդ կերպ ևս մեկ անգամ փորձելու ենք լսելի դարձնել գերիների ձայնը»,- հայտարարել է Փարիզի փոխքաղաքապետ Արնո Նգաչան՝ Փարիզի քաղաքապետարանում կայացած «Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրության ժամանակ:  … Read more

«Հիշում եմ քո ձայնը»․ Բրազիլիայում ցուցադրվել է Արցախի ցեղասպանության և գաղթի մասին ֆիլմը

Աշխարհի հեղինակավոր բուհերից մեկում` Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը։ Այն 2023-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած 24-ժամյա պատերազմի և դրան հաջորդած էթնիկ զտման մասին պատմող առաջին փաստավավերագրական ֆիլմն է և ներկայացվել է Ցեղասպանությունների կանխարգելման համաժողովի շրջանակում։ Այնուհետև ֆիլմը ցուցադրվել է Լատինական Ամերիկայի ամենախոշոր քաղաքի` Սան Պաուլոյի քաղաքային խորհրդի շենքում` ավագանու անդամ … Read more