Արցախի վերադարձի համար պետք է ամուր, զարգացած Հայաստան, ազգային էլիտա ու դրա հիման վրա նաեւ արդյունավետ կառավարում. Արտակ Բեգլարյան

Արցախի ու Շուշիի վերազատագրման համար գլխավոր անելիքը Հայաստանի ուժեղացումն է: Այս մասին այսօր մայիսյան Եռատոնի առիթով Եռաբլուրում լրագրողներին ասաց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը «Մենք պետք է ունենանք ամուր, զարգացած Հայաստանի հանրապետություն, որի ժողովուրդը ունենա ազգային գաղափարախոսություն, ազգային էլիտա ու դրա հիման վրա նաեւ արդյունավետ կառավարում: Դրա հիման վրա վստահ եմ, որ ժամանակի … Read more

«Այս օրը կրկնակի հաղթանակի օր է․ հայ զինվորի՝ Շուշի մտնելու եւ Շուշին վերցնելու օրն է»․ Տիրան Լոքմագյոզյան

«Եթե ստորաքարշ վիճակով ենք խաղաղություն ստանալու, ավելի լավ է՝ չլինի այդ խաղաղությունը, որովհետեւ մենք պատերազմ էլ ենք տեսել, հաղթանակ էլ ենք տեսել։ Եվ այսօր այդ հաղթանակի օրն է, եւ ոչ միայն մեկ անգամվա հաղթանակ, այլ կրկնակի հաղթանակի օրն է այսօր։ Չմոռանանք, որ հայ զինվորն է մտել Բեռլին, «Սասունցի Դավիթ» շարասյունով մտել են Բեռլին։ Եվ այսօր … Read more

«Իրենք կարգով, թե արտակարգ՝ կանցնեն, կգնան, և մենք պիտի որոշենք՝ ինչպես պիտի շարունակենք մեր կյանքը»․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Բոլոր սերունդներին պատկանող տոն է, նվաճում է, ոչ միայն անցյալի, այլև ապագայի։ Սա միասնական տոն է, և ոչ ոք իրավունք չունի որևէ մասնիկ հանելու Եռատոնից»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։ Լրագրողների դիտարկմանը՝ ՀՀ պաշտոնյաները չեն համարում, որ սա Եռատոն է, Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես արձագանքեց․ «Ես Ձեզ հետ եմ զրուցում, ոչ … Read more

Այդպիսի դաժանություններ աշխարհը երբեք չի տեսել

Մարդկության աշխարհ գալուց ի վեր, այն բազում արհավիրքներ է տեսել՝ պատերազմներ, ցեղասպանություններ, սակայն այն, ինչ 1915-1923 թթ. Հայոց մեծ եղեռնի ժամանակ՝ երիտթուրքերն արեցին Արեւմտյան Հայաստանի հայերի նկատմամբ, դա մարդկային երեւակայությունից ամբողջովին դուրս է, որի մասին էլ կփորձեմ հակիրճ բարձրաձայնել, որպեսզի գոնե Հայաստանի եւ հայ ժողովրդի այսպիսի արհավիրքի օրերին, երբ երկիրը լրիվ կործանման ճանապարհին է, մի … Read more

«Չգիտեմ՝ ով ում ինչում է մեղադրում․ մեր դիրքորոշումը հայտնի է և այն բազմիցս արտահայտվել է ամենաբարձր մակարդակով»․ Սերգեյ Կոպիրկին

«Չգիտեմ՝ ով ում ինչում է մեղադրում․ մեր դիրքորոշումը հայտնի է և այն բազմիցս արտահայտվել է ամենաբարձր մակարդակով։ Մենք Հայաստանին ընդունում ենք որպես եղբայրական երկիր, մեր գործընկերոջ, որի հետ համագործակցում ենք և պատրաստ ենք նաև հետագայում խորացնել մեր հարաբերությունները՝ այդ թվում նաև եվրաինտեգրացիայի շրջանակներում»,-Հաղթանակի զբոսայգում հարցին՝ ի՞նչ կասեք հայ-ռուսական հարաբերությունների մասին այն համատեքստում, որ ՌԴ-ի հասցեին … Read more

Հայաստանն առանց Արցախի անդամալույծ Հայաստան է. Արամ Պետրոսյան

-Ես փոքր երեխա էի ու կյանքում չէի տեսել Շուշին, հիշում եմ, որ մեր ամբողջ բակը տոնում էր, ես էլ գոռում էի` հաղթել ենք: Այդ ոգով էլ մեծացել եմ,- այսօր Եռաբլուր պանթեոնում մայիսյան Եռատոնի առիթով լրագրողների հետ զրույցում հիշեց «Հայաքվեի» ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը: Հաղթանակի այս օրը Պետրոսյանին հիշեցնում է նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ տված խոստումը. «Մասնակցել … Read more

Վարսիկ Գրիգորյանի նամակը

Հաճախ բացում եմ խունացած նրա նամակներն ու հիշուղությունս կինոժապավենի նման սկսում է ցուցադրել անցյալի երջանկագույն «կադրերը», որոնք կարծես մխիթարանք լինեն անցյալի դաժան, սոսկալի իրականության հեռացած մորմոքներից… Ու մտածում եմ՝ մի՞թե մարդկային սիրտն այսքան տառապանք ու անմարդկային զրկանքներ կարող էր կրել ու գոյատեւել, նորից հառնել փյունիկի նման ու երբեմն էլ՝ օգնության ձեռք մեկնել դժվարին իրավիճակներում հայտնված … Read more

«Դե, օդում կրակում են»․ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէր Խնածախում կատարվածից

«Այսօր Հաղթանակի օրն ենք նշում»,-Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ արցախյան պատերազմում տարած հաղթանակի օրը չե՞ք նշում, զոհվածների հիշատակը չե՞ք հարգում, փոխնախարարը կրկնեց․ «Մենք նշում ենք Հաղթանակի օրը»։ Լրագրողները տարօրինակ համարեցին այն, որ փոխնախարարն ասում է՝ միայն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրն են նշում և հարցրին, թե … Read more

Հայաստանը Բաքվին խնդրել է տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ. Արմեն Գրիգորյան

«Ոչ»,-հարցին՝ այսօր Ձեր համար Եռատո՞ն է, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Լրագրողների հիշեցմանը՝ տեղեկություն տարածվեց, որ Երևանն ու Բաքուն հրադադարի խախտման հետ կապված տեղեկություններ են փոխանցել և հետաքրքրվեցին՝ ի՞նչ տեղեկություններ կան, Արմեն Գրիգորյանը պարզաբանեց․ «ՀՀ-ն խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարել է։ … Read more

Գյումրիում ձերբակալվել է լրագրող Լիլիթ Աղեկյանը

Քիչ առաջ ձերբակալվել է լրագրող Լիլիթ Աղեկյանը։ Նա գտնվում է Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի ձերբակալվածների պահպանման վայրում։ Այս մասին ոստիկանության շենքից ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Նա Աղեկյանի ձերբակալումը համարեց ապօրինի, դատապարտեց իրավապահներին կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Զարուհի Փոստանջյանի ուղիղ եթերի ժամանակ ոստիկանության շենքում լույսերը մարեցին, ոստիկանները պարզաբանեցին, որ ողջ թաղամասում … Read more