«ՀայաՔվեն» կասկածի տակ է դնում ընտրությունների արդարությունը և հայտարարում արդյունքները վիճարկելու մասին

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, թեև դեռևս չեն ամփոփվել Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, այդուհանդերձ հարկ ենք համարում մեր քաղաքական գնահատականը տալ դրանց վերաբերյալ: Դրական ենք համարում ընտրություններին ՀՀ քաղաքացիների բարձր մասնակցությունը։Շնորհակալություն ենք հայտնում հատկապես մեր այն հայրենակիցներին, ովքեր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հանդեպ ունեցած վստահության ուժով քվեարկեցին «Ուժեղ Հայաստան» … Read more

«Հետաձգե’ք Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը». «Հայաքվե»-ի կոչը ԵՄ առաջնորդներին

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պաշտոնական նամակ-կոչով դիմել է Եվրոպական Միության անդամ պետություններին, նրանց կառավարություններին, Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչին, Եվրոպական խորհրդի նախագահին, Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդարանի նախագահին՝ վերանայելու իրենց մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ «ՀայաՔվեի» հղած նամակ-կոչում ասվում է, որ միջազգային համագործակցությունն ու երկխոսությունը կարևոր են, … Read more

«ՀայաՔվե»-ի անդամները Բրյուսելում հանդիպել են Եվրախորհրդարանի «Patriots for Europe» խմբակցության ներկայացուցիչների հետ

«ՀայաՔվե» միավորման խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանը և արտաքին կապերի հանձնախմբի ղեկավար Աննա Կոստանյանը, Եվրախորհրդարանի պատգամավոր Գերոլֆ Անեմանսի հրավերով պաշտոնական այցով Բրյուսելում էին, ուր հանդիպումներ և քննարկումներ են ունեցել Եվրախորհրդարանի «Patriots for Europe» («Եվրոպական հայրենասերներ») համաեվրոպական խմբակցության մի շարք ղեկավար անդամների և նրանց աշխատակազմերի ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես, հանդիպումներ են կայացել ֆրանսիական պատվիրակության պատգամավոր Վիրջինիա Ժորոնի, իտալական … Read more

Դաշինք՝ մեկուկես ամսով․ Թաթոյանն ու «Հայաքվե»-ն բաժանվեցին

Փետրվարի 27-ին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ հավաստելով իրենց պատրաստակամությունը` մեկ միասնական ճակատով հանդես գալու հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին։ Հայտնում են «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունից։ Անցած ժամակաշրջանում երկու կազմակերպությունների ղեկավար մարմինների և անդամների կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք՝ միասնական քաղաքական ծրագիր մշակելու և նոր քաղաքական բևեռ ձևավորելու … Read more

«Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն դադարեցրին համատեղ քաղաքական գործընթացը

Փետրվարի 27-ին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ հավաստելով իրենց պատրաստակամությունը` մեկ միասնական ճակատով հանդես գալու հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին։ Այս մասին հայտնում են «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունից։ «Անցած ժամակաշրջանում երկու կազմակերպությունների ղեկավար մարմինների և անդամների կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք՝ միասնական քաղաքական ծրագիր մշակելու և նոր … Read more

«ՀայաՔվեն» միացավ «Միասնության թևերին»՝ ընտրություններին միասնական մասնակցության համար

«Միասնության թևերին» է միացել «ՀայաՔվեն»՝ ընտրություններին համատեղ մասնակցելու նպատակով։ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ միավորելով իրենց ջանքերը Հայաստանի ապագայի շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով։ Հուշագրով կողմերը հայտարարեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Միասնության թևեր» քաղաքական միավորի հիման վրա միասնական մասնակցության մասին։

Արցախը մեր հոգիներում, սրտերում և մտքերում է. «ՀայաՔվե» • Tribune.am

«ՀայաՔվե» քաղաքական միավորման ֆեյսբուքյան էջում գրառում է արվել․ «Այսօր արցախյան շարժման սկզբնավորման 38-ամյակն է: • Արցախը մեր հոգիներում, սրտերում և մտքերում է` որպես հավերժական հայրենիք և անվաղանցելի արժեք… «ՀայաՔվեն» հաստատակամ է Արցախը երբևէ դարձյալ հայկականացնելու առաքելության հարցում…»

Տրանսպորտով թոշակառուները պիտի երթևեկեն անվճար. Հայաքվեի ծրագիրը • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

«Հայոց բանակի զորավոր ոգին և շունչը երկու ժամ շարունակ թևածում էր համերգասրահում»

Հունվար 29,2026 13:52 Հայոց բանակի փառապանծ օրվա առիթով` «ՀայաՔվե» միավորումը տոնական համերգ էր կազմակերպել «Առնո Բաբաջանյան» համերգասրահում` մի շարք առաջատար արտիստների և խմբերի մասնակցությամբ: Ներկա էին միավորման անդամներ, պահեստազորի սպաներ, զոհված հերոսների մայրեր և այլք: Հայոց բանակի զորավոր ոգին և շունչը երկու ժամ շարունակ թևածում էր համերգասրահում: Կեցցե՜ հայոց բանակը, թող այն հավերժի` իրեն ծնող … Read more