Քիչ առաջ ձերբակալվել է լրագրող Լիլիթ Աղեկյանը։ Նա գտնվում է Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի ձերբակալվածների պահպանման վայրում։ Այս մասին ոստիկանության շենքից ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Նա Աղեկյանի ձերբակալումը համարեց ապօրինի, դատապարտեց իրավապահներին կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Զարուհի Փոստանջյանի ուղիղ եթերի ժամանակ ոստիկանության շենքում լույսերը մարեցին, ոստիկանները պարզաբանեցին, որ ողջ թաղամասում է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: