Գագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ: Նրա պաշտպան Հրանտ Անանյանը «Ա1+»-ի հետ զրույցում անարդար է համարել Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը։ Անանյանը որոշումը ստանալուց հետո բողոք է ներկայացնելու վերաքննիչ դատարան։ Բեգլարյանին  պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանք է ներկայացվել։ … Read more

«Ապացույցների հետազոտման փուլում, կարծում եմ, համոզմունք կձևավորվի, որ այն վարկածը, ինչ մեղադրանքում կա, վարկած է ընդամենը, հավաստիացում է, բայց չունի ապացուցողական հենք»․ Գագիկ Բեգլարյանի փաստաբան

ՀԿԴ-ում դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ դատական նիստում մեղադրանքի կողմն ու պաշտպանական կողմերը հանդես եկան բացման խոսքով։ Դատախազը ծավալուն կերպով ներկայացրեց մեղադրանքը, պաշտպանությունը մեղադրանքի վերաբերյալ արտահայտեց իր դիտարկումները՝ նշելով, որ մեղադրողն ըստ էության … Read more