Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը կքննի դատավոր Վարդգես Ստեփանյանը

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու միջնորդությունը կքննի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն դատարանից։ Նշենք, որ Կարապետյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի այսօր՝ ժամը 15։30-ին։ Մինչ դատական նիստը Երևանում տարբեր բողոքի ակցիաներ են իրականացվում՝ հաջակցություն Կարապետյանի։

«Ապացույցների հետազոտման փուլում, կարծում եմ, համոզմունք կձևավորվի, որ այն վարկածը, ինչ մեղադրանքում կա, վարկած է ընդամենը, հավաստիացում է, բայց չունի ապացուցողական հենք»․ Գագիկ Բեգլարյանի փաստաբան

ՀԿԴ-ում դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ դատական նիստում մեղադրանքի կողմն ու պաշտպանական կողմերը հանդես եկան բացման խոսքով։ Դատախազը ծավալուն կերպով ներկայացրեց մեղադրանքը, պաշտպանությունը մեղադրանքի վերաբերյալ արտահայտեց իր դիտարկումները՝ նշելով, որ մեղադրողն ըստ էության … Read more