44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի առթիվ «Եռաբլուր»-ում էր ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդը

27 Սեպտեմբերի 2025, 11:35 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են այցելել ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱԺ նախագահ, Արցախի նախագահի ԺՊ Աշոտ Դանիելյանը, պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, Արցախի ԱԺ պատգամավորներ, բազմաթիվ քաղաքացիներ։ Հինգ տարի առաջ այս օրը սկսվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որն ավարտվեց 44 օր անց: Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, հրթիռների, հրետանու … Read more

Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է – Live News

2020 թ. այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, առավտոյան ժամը 7:10-ին Ադրբեջանը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սկսեց լայնածավալ հարձակում, պատերազմը տևեց 44 օր: Զինադադար հաստատելու փորձեր եղան, սակայն պայմանավորվածությունները հակառակորդը չպահեց։ Ինչպես մի քանի անգամ շեշտել է ՌԴ նախագահը հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետը չի համաձայնել պատերազմը դադարեցնելու ՌԴ հորդորին։ Նոյեմբերի 9-ին հայտարարվեց կրակի դադարեցման վերաբերյալ … Read more

Իրական խաղաղությունը միայն իրական երաշխիքներով է լինում, ուժեղ ու դիմակայուն պետություն ունենալով է լինում․ Արման Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի տելեգրամյան գրառումը 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Մարտունի քաղաքի ադրբեջանական հրետակոծությունից իր տան բակում սպանվեց 9-ամյա Վիկտորյա Գևորգյանը: Այսպես սկսվեց Արցախի և Հայաստանի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը: Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանական զինված ծառայողները Հադրութում գնադակահարեցին խաղաղ բնակիչներ 73-ամյա Բենիկ … Read more

5 տարի անց պատճառները, որոնք դրված էին պարտության հիմքում, փոփոխության չեն ենթարկվել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը 44-օրյա պատերազմից 5 տարի է անցել, սակայն այն պատճառները, որոնք դրված էին պարտության հիմքում, փոփոխության չեն ենթարկվել:Ինչպե՞ս կարող էր հաջողություն գրանցվել, երբ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, պատերազմի անմիջական վտանգի դեպքում, պետությունը խաղաղից պատերազմական ռելսերի չի տեղափոխում: Երբ թշնամու ակնհայտ գործողությունների պայմաններում զորքերը … Read more

«Պարոն Աբազյանի հանդիպումներն ուղղված էին գերիների եւ անհետ կորածների վերադարձին, ԱԱԾ նոր տնօրենը շարունակելու է այդ աշխատանքը»

«Ես հստակ ասել եմ, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը փոխանցել եմ ԱԺ նախագահին։ Հիմա թյուրըմբռնում կա՝ ասում են՝ դուք ժամանակ եք խախտել։ Չկա այդպիսի բան»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին։  Նա նշեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ խնդիր … Read more

Ադրբեջանական ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից շուրջ 20 քկմ են օկուպացրել Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ-Ծավ հատվածում․ «Հետք»

44-օրյա պատերազմից մինչեւ այս պահն ադրբեջանական ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից շուրջ 20 քկմ են օկուպացրել Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ-Ծավ հատվածում: Այս հետեւությանն ենք եկել՝ ուսումնասիրելով ադրբեջանական զինված ստորաբաժանումների մարտական հենակետերի տեղադրությունը ՀՀ սուվերեն տարածքում: Օկուպացիան կամ զավթումը տեղի է ունեցել փուլ առ փուլ: Չնայած Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դելիմիտացիա եւ դեմարկացիա չի արվել, տարբեր առցանց … Read more

44-օրյա պատերազմում 11 անհետ կորածների ընտանիքները ևս երկու ամիս 300 հազար դրամ աջակցություն կստանան

Սեպտեմբեր 04,2025 12:48 Այսօր կայացած նիստում չզեկուցվող հարցերի ցանկով, կառավարությունը որոշում կայացրեց՝ 44–օրյա պատերազմի ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում 11 անհետ կորածների ընտանիքները եւս երկու ամիս տրամադրել 300 հազար դրամի աջակցություն։ Աջակցությունից օգտվելու համար ընտանիքները դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ … Read more

Անդրանիկ Քոչարյանն Ալեն Սիմոնյանին է ուղարկել 44-օրյա պատերազմի մասին զեկույցը

Համաձայն Հայաստանի Հանրապետության «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի, Ազգային Ժողովի նախագահին ուղարկվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից։ Այլ մանրամասներ հանձնաժողովը չի հայտնում։

Հայաստանը պարտվել է «հանուն անկախությա՞ն»

Ցեղասպանության հուշահամալիրը վերանորոգում են՝ չեն քանդում: Առայժմ: Չի բացառվում, որ Փաշինյանի իշխանության «հավերժացման» պարագայում նաեւ քանդեն՝ որպես «խորհրդահայ հայրենասիրության» (այսինքն՝ Մոսկվայի կամ ԿԳԲ-ի կողմից ուղղորդվող հայրենասիրության) խորհրդանիշ: Իրականում, քանի որ հայաստանյան պաշտոնական տեսակետը 1915-22 թվականների իրադարձությունների վերաբերյալ գնալով մերձենում է թուրքական պաշտոնական տեսակետի հետ, ապա ենթադրելի է, որ ամեն մի հաջորդ ապրիլի 24-ին վարչապետի ուղերձներում … Read more

Ամաչում եմ որդուս այցելել. Զոհված զինծառայողի մայրը պայքարում է որդու շիրմաքարի վերանորոգման համար

Նարինե Գրիգորյանի ձեռքում հերթական դիմումի օրինակն է, որով պահանջում է փոխել ավագ որդու՝ Ազատ Մաջարյանի շիրմաքարի ամբողջական լրակազմը։ Որդին ընդամենը 19 տարեկան էր, երբ զոհվեց 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 20-ամյակից օրեր առաջ. «Որդիս  հոկտեմբերի 30-ին պիտի 20 տարեկան դառնար, բայց ամսի 24-ին զոհվեց։ Ընդամենը երկու ամիս էր մնացել, որ տուն վերադառնար։ Ինձ մինչև հիմա տարբեր վարկածներ … Read more