Մոնթեբելլոյի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը՝ ժառանգության պահպանման լավագույն նախագիծ

04 Հունիսի 2026, 16:25 ԱՄՆ-ի Մոնթեբելլո քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը ստացել է Կալիֆոռնիայի պահպանման հիմնադրամի (California Preservation Foundation) 2026 թվականի պահպանման դիզայնի մրցանակը՝ մշակութային ժառանգության և ոչ նյութական ժառանգության անվանակարգում։ Այս մասին քաղաքային իշխանությունները հայտնել են իրենց ֆեյսբուքյան էջում։ Մոնթեբելլոյի քաղաքապետ Ջորջինա Տամայոն նշել է, որ այս ճանաչումը մեծ պատիվ է ոչ միայն … Read more

Հայոց ցեղասպանության հուշահամալիրին հասցվել է անվերականգնելի վնաս․ Դեմոյան

Ապրիլի 18-ին Ծիծեռնակաբերդում մի շարք հանցագործությունների հետքերը կոծկելու եզակի մի դրվագի ականատեսը դարձանք՝ Նիկոլ Փաշինյանի ու Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ, գրել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում։ «Մտավոր հետամնացների համար չորս անգամ նույն տեքստը արտաբերող Նիկոլ Փաշինյանը ժամանել էր Ծիծեռնակաբերդ՝ նախընտրական հերթական օբյեկտն ընդունելու կեցվածքով: ԿԳՄՍ նախարարի դեմքին էլ անթաքույց հրճվանք կար՝ … Read more

Քննարկվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների որակի ապահովման հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը։ Քննարկվել են աշխատանքների որակի ապահովման և սահմանված ժամկետների պահպանմանն առնչվող մի շարք հարցեր։

ԱՄՆ փոխնախագահը սոցցանցի էջից ջնջել է Ծիծեռնակաբերդ իր այցի մասին գրառումը

ԱՄՆ փոխնախագահ Վենսը X սոցցանցի իր էջից ջնջել է Ծիծեռնակաբերդ իր այցի մասին գրառումը, որտեղ երկու անգամ հիշատակել էր «Հայոց ցեղասպանությունը» տերմինը։ Գրառումը մի քանի ժամ մնացել է էջում, ապա ջնջվել: Որոշ ժամանակ անց Վենսի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քըրքը գրառում է տեղադրել՝ զուտ Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում այցով գտնվող ԱՄՆ փոխնախագահ … Read more

ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում

ԱՄՆ փոխնախագահ Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշելով՝ «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»: Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Հիշեցնենք, որ Վենսը երեկ է ժամանել Հայաստան, հանդիպել է ՀՀ … Read more

ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է Հայոց Ցեղասպանության հուշահամալիր – Live News

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և նրա կինը՝ Ուշա Վենսը, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ դրեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Հիշեցնենք, որ Վենսը երեկ է ժամանել Հայաստան, հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով փաստաթուղթ է ստորագրվել, այնուհետև հանդես են եկել հայտարարություններով։

Ցեղասպանության հուշահամալիրը եւ թանգարանը որեւէ օր եւ որեւէ ժամի չեն փակվել. ԿԳՄՍ նախարար

Ամփոփիչ ասուլիսում խոսելով մշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման համար տրամադրված պետական միջոցների մասին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ 2022թ. 216 մլն դրամի համեմատ 2025-ին այդ նպատակով հատկացվել է 1 մլրդ 386 մլն դրամ։ «Խոսում ենք 23 հուշարձանի մասին, բայց մասնավորի հետ համագործակցությամբ էլ են հուշարձաններ վերականգնվում։ Ընդհանուր առմամբ՝ 48 հուշարձանի մասին է  խոսքը»,-նշեց նախարարն ու հավելեց, … Read more