«Մտածում էի՝ հարմար չի, որ չի զանգում, չէի ուզում մտածել՝ զոհվել է»․ Պատերազմը սկսեց Արթուրի ծննդյան օրը

Պատերազմը սկսվեց Արթուրի ծննդյան օրը։ Ընտանիքի անդամներն արդեն շնորհավորել էին Արթուրին, երբ լայնամասշտաբ պատերազմի լուրերը ներխուժեցին Նալբանդյան: Տանկիստ էր Արթուրը։ Ծնվել էր Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրում։ Առաջին վեց ամիսը ծառայության էր անցել Հոկտեմբերյանի ուսումնական զորամասում, հետո տեղափոխել էին Քաշաթաղի շրջան։ Ընտանիքի կրտսեր որդին զոհվեց Ջրականում։ Որդու հետ վերջին հեռախոսազրույցը հոկտեմբերի 14-ին էր։ Արդեն դեկտեմբերին հաստատվեց … Read more

Նպատակը ազգային շահեր հետապնդող միակ կառույցի թուլացումն ու ջլատումն է, որը կարող է ազգային դիմադրողականության դրսեւորման առաջնորդություն ստանձնել. Ձյունիկ Աղաջանյան

«Այս պահին Թուրքիայից դեպի Ադրբեջան բեռների հսկայական տեղափոխում է իրականացվում: Իրանի՝ թուլացումն ակնհայտ դառնալու դեպքում մենք գործ ենք ունենալու մեր սահմանների վրա հարձակման, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացելու եւ Ադրբեջանի կողմից Իրանի դեմ հյուսիսից հարձակման գործընթացին, նաեւ Թուրքիայից համապատասխանաբար դեպի Ատրպատական գործողությունների իրականացմանը, Ատրպատականի հատվածում ազերիների շրջանում բուն դրած գործակալական ցանցի միջոցով ընդվզումներով անջատողական պրոցեսների … Read more

«Այսպես կարճ-կարճ նիստեր անելով գործը առաջ չի գնում». Ցորի զորամասի գործով զոհվածի մայր Նաիրա Մելիքյանը վրդովված դիմեց դատավորներին

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր կայացավ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի կամ հանրության շրջանում տարածում ստացած Ցորի զորամասի գործով երկրորդ դատական նիստը: Ջալալ Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանը ներկայացնում էր պաշտպանական կողմի բողոքը, որով անհիմն էր համարում իր պաշտպանյալի նկատմամբ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վերդիկտը՝ 5,5 տարի ազատազրկումը: Երբ փաստաբանն ավարտեց … Read more

ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձանց դինամիկան՝ ըստ տարիների. Վիճակագրություն

2020 թվականին՝ 44 օրյա պատերազմին և դրան հաջորդած տարում ավելի քան 10.000  քաղաքացի է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, որից միայն 6278-ը արական սեռի քաղաքացիներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալները: ՆԳՆ-ի տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ վերջին հինգ տարում ՀՀ քաղաքացիությունից հրաժարված արական սեռի քաղաքացիների թիվը շուրջ … Read more

Ալիևի «չեմպիոնական գոտին» պահելու համար է, որ եվրոպական էլիտաները «չեն նկատում» Նիկոլի ռեժիմի կողմից այն ամենի սմբակահարումը, ինչը Եվրոպան արժեք է հռչակել

Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների տապալման առիթով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Վլադիմիր Զելենսկու մասին ասաց այն, ինչ իրականում մտածում են, բայց հրապարակայնորեն չեն արտահայտվում: Ասաց՝ ոչ կրթություն ունես, ոչ ճանապարհ ես անցել, ով ես դու ընդհանրապես… Սա միայն Զելենսկուն չի վերաբերում, սա վերաբերում է բոլոր Զելենսկու նմաններին, այդ թվում՝ Նիկոլին: Տեղն եկավ՝ ասեցին. էսօր ռուսներն են … Read more

Ադրբեջանական «Caliber.az» հեռուստաալիքը ՈՄԱ-ի և «Ազատազէնի» գործունեությունը թիրախավորող հերթական ռեպորտաժն է պատրաստել «Հայաստանի ռազմականացումը ազգ-բանակ սցենարով» խորագրով

«Դետք». Ադրբեջանական «Caliber.az» հեռուստաալիքը Հայաստանում գործող ՌՀԿ-ների, մասնավորապես ՈՄԱ-ի և «Ազատազէնի» գործունեությունը թիրախավորող հերթական ռեպորտաժն է պատրաստել «Հայաստանի ռազմականացումը ազգ-բանակ սցենարով» խորագրով: Ռեպորտաժում նշվում է, որ 2020 թ. 44-օրյա պատերազմում կրած խոշոր պարտությունից հետո Հայաստանը արագ տեմպերով իրականացնում է հասարակության ռազմականացում՝ ազգային պաշտպանության դասական մոդելից անցնելով «ազգ-բանակ» հիբրիդային դոկտրինին: Շեշտվում է, որ թեպետ տվյալ նախաձեռնությունն … Read more

Պետք է գնահատենք՝ որքանո՞վ է պետական դավաճանությունն ազդել 44-օրյայի հետեւանքների վրա․ ՔԿ ղեկավար

44-օրյա պատերազմի հետ կապված կան հարուցված բազմաթիվ քրեական վարույթներ՝ տարբեր հանցատեսակներով՝ անփութություն, պաշտոնեական լիազորություններն անցնել, պաշտոնեական դիրքը չարաշահել, դասալքություն, հրաման չկատարել եւ այլն․ խորհրդարանում այսօր հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: ՔԿ նախագահը ներկայացնում էր 2024 թվականի հաշվետվությունը։ ՔԿ ղեկավարի մատուցմամբ՝ վարույթները բաժանվել են մի քանի … Read more

Ադրբեջանի կողմից վարվող ակտիվ հակահայկական քարոզչությունը կարող է ի վերջո փոխել միջազգային մասնագետների կարծիքը, եթե դրանց չտրվեն համարժեք պատասխաններ

2020 թվականի հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները իրենց կողմից տասնամյակներով փայփայած, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջան» բառակապակցությունը տեղեկատվական միջազգային տիրույթում հասկանալի դարձնելուց հետո, այժմ էլ շրջանառության մեջ են դրել, այսպես կոչված, «Աղվանա-ուդիական ուղղափառ եկեղեցի» ասույթը, որը «արևմտյան Ադրբեջան» խոսույթի տրամաբանական շարունակությունն է։ Այսինքն «արևմտյան Ադրբեջան» ասելով նրանք նկատի ունեն ներկայիս Հայաստանի ինքնիշխան տարածքը, իսկ «Աղվանա-ուդիական … Read more