«Պետք է տեղի ունենա որոշակի անկալվների կամ տարածքների փոփոխություն, որոշ տարածքներից Հայաստանը կամ Ադրբեջանը պետք է դուրս գան»․ ադրբեջանցի պատվիրակ

«Ըստ Հայաստանի Սահմանադրության՝ Հայաստանն ունի տարածքային պահանջներ Ադրբեջանից։ Դա կարող է միակ խոչընդոտը հանդիսանալ, որ չի ստորագրվում խաղաղության պայմանագիրը։ Դա պոտենցիալ ձեւով ստեղծում է իրավական հիմքեր, որն այս պահին խոչընդոտ է հանդիսանում համաձայնագրի ստորագրման համար»,- Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանցի պատվիրակ Մուրադ Մուրադովը։ Լրագրողները հիշեցրին, որ Արդբեջանի … Read more

«Մենք չունենք հայ-թուրքական սահմանը բացելու որեւէ նախապայման, հուսով ենք՝ այն շուտով կբացվի»․ թուրք պատգամավոր

Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցում է նաեւ պատվիրակություն Թուրքիայից։ Լրագրողների հետ զրույցում թուրք պատգամավոր Ֆաթմա Աքսալն ասաց, որ Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը հարեւաններ են, եւ հարաբերությունների կարգավորման ու զարգացման նոր էջ է բացվում։ «Մենք քաջալերում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի մեկնարկը, եւ բոլորս էլ օգուտ կքաղենք խաղաղությունից, որովհետեւ դա … Read more

«ՀՀ ՊՆ-ն մասնագիտացված օժանդակություն է ստանում Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից, համակարգված օժանդակություն է ցուցաբերում Հունաստանը»․ Սուրեն Պապիկյան

«Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական հիմունքներով մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից։ Մի շարք ուղղություններով մեզ համակարգված օժանդակություն է ցուցաբերում Հունաստանը»,- այսօր Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշեց, որ այս փուլում առաջնահերթ ջանքերը կենտրոնացրել են նոր մոդելով եւ չափորոշիչներով ռազմավարական փաստաթղթերի մշակման, … Read more

«Պարոն Աբազյանի հանդիպումներն ուղղված էին գերիների եւ անհետ կորածների վերադարձին, ԱԱԾ նոր տնօրենը շարունակելու է այդ աշխատանքը»

«Ես հստակ ասել եմ, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը փոխանցել եմ ԱԺ նախագահին։ Հիմա թյուրըմբռնում կա՝ ասում են՝ դուք ժամանակ եք խախտել։ Չկա այդպիսի բան»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին։  Նա նշեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ խնդիր … Read more

Հավատում ենք, որ Հարավային Կովկասը կարող է եւ պետք է դառնա ոչ թե բաժանարար գծերի, այլ միացնող կամուրջների տարածաշրջան՝ հիմնված փոխշահավետ համագործակցության վրա. Անդրանիկ Քոչարյան

Երեւանում սեպտեմբերի 22-ին մեկնարկել է ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ նշել. «Մեծարգո՛ պարոն նախագահ, Ձե՛րդ գերազանցություն, պարոնա՛յք դեսպաններ, Հարգարժա՛ն խորհրդարանականներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում, որտեղ այս … Read more

«Պարոն Մամեդովն Ադրբեջանից մասնակցում է խորհրդաժողովին, նաեւ Թուրքիայի պատվիրակության անդամներ ունենք»․ Անդրանիկ Քոչարյան

«Այս հարթակը կարող է շատ օգտակար լինել մեզ՝ տարածաշրջանային խաղաղության մեր նպատակներին հասնելու համար»,- այսօր Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակներում  լրագրողներին ասաց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։ Նա նշեց, որ ՆԱՏՕ-ի փոխնախագահի տեղակալի՝ սեմինարում հնչեցրած խոսքն էլ էր միտված խաղաղության հասնելու համաշխարհային օրակարգին։ «Իսկ Կովկասում խաղաղությունն առաջնահերթ մենք … Read more

«ԱԱԾ տնօրենի վերադարձի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի»․ Արմեն Գրիգորյանը խուսափեց գերիների վերադարձի հարցից

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հստակ պատասխան չտվեց լրագրողներին հարցին՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի՝ Բաքու կատարած այցի ժամանակ հայ գերիների վերադարձի հարցը քննարկվե՞լ է, որեւէ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է այս հարցում։ «ԱԱԾ տնօրենի վերադարձի մասին Ազգային անվտանգության ծառայությունը կխոսի, եթե անհրաժեշտություն լինի։ ԱԱԾ-ն անհրաժեշտության դեպքում ամբողջ ինֆորմացիան կտրամադրի»,- ասաց Արմեն Գրիգորյանը։ Հարցին, թե հնարավո՞ր … Read more

«Հույս ունենք, որ Թուրքիան կպատասխանի մեր պատրաստակամությանը՝ որքան հնարավոր է շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ ունենալ բաց սահմաններ». Ռուբեն Ռուբինյան

«Հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագիրը կստորագրվի եւ կվավերացվի հնարավորինս սեղմ ժամկետներում»,- այս մասին Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման համատեքստում 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առաջին փաստաթուղթը, այն է՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության … Read more