ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի ղեկավարները տվել են ԱԱ-2026-ի վիճակահանության մեկնարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը և Կանադայի վարչապետ Մարկ Կարնին բացել են 2026 թվականի աշխարհի առաջնության վիճակահանության արարողությունը։ Երկրների ղեկավարները զամբյուղներից հանել են իրենց պետությունների անուններով գնդիկները։ ​Չնայած դրան՝ արարողության պաշտոնական մասը դեռ չի սկսվել, քանի որ միջոցառումը շարունակվել է երաժշտական կատարմամբ։ ​Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա հաջորդ ամառ երեք … Read more

Դոնալդ Թրամփը արժանացել է ՖԻՖԱ-ի Խաղաղության մրցանակին

5 Դեկտեմբերի, 2025 Դոնալդ Թրամփին ՖԻՖԱ-ի կողմից խաղաղության մրցանակ են հանձնել 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանության ժամանակ։  Այս մրցանակը սահմանվել է 2025 թվականի նոյեմբերին։ Թրամփը դարձել է այս մրցանակի առաջին դափնեկիրը։ Այս մասին փոխանցում է championat.com-ը։ Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու են երեք երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան: Մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ կմասնակցեն 48 ազգային … Read more

🎥 Հաշտեցնել հային և ադրբեջանցուն ու արժանանալ ՖԻՖԱ-ի Խաղաղության մրցանակին

​ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանության արարողության ժամանակ պարգևատրվել է ՖԻՖԱ-ի Խաղաղության մրցանակով։ Մրցանակի հանձնման արարողությունն ուղեկցվել է ուշագրավ  տեսաշարով։ Մեծ էկրաններին ցուցադրվել են կադրեր, որոնք պատմում էին Թրամփի՝ որպես միջնորդի դերակատարման մասին։ Տեսանյութում ներկայացված էր, թե ինչպես է նա կարգավորում հարաբերությունները թշնամի պետությունների միջև։ Հատկանշական է, որ ցուցադրված կադրերում … Read more

Կասկածելի ներում. Բլատերը լռել չի պատրաստվում — Armsport.am

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը քննադատել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որակազրկման ժամկետը կրճատելու՝ ՖԻՖԱ-ի որոշումը։ Նոյեմբերի կեսերին Իռլանդիայի դեմ ԱԱ-2026-ի ընտրական խաղում (0:2) Ռոնալդուն կարմիր քարտ էր ստացել։ Հարձակվողին սպառնում էր երկարատև որակազրկում, քանի որ ՖԻՖԱ-ի կարգապահական կանոնները «լուրջ խախտման համար» պահանջում են հեռացում առնվազն երկու խաղով։ Դրա պատճառով Ռոնալդուն կարող էր բաց … Read more

🛑LIVE. ԱԱ-2026-ի վիճակահանությունը — Armsport.am

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Վաշինգտոնի կատարողական արվեստների կենտրոնում կկայանա Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։ Միջոցառման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 19:00-ին։ Ուղիղ հեռարձակումը՝ ԱՅՍՏԵՂ Ներկայացնում ենք մրցաշարի մասնակիցների զամբյուղների կազմը վիճակահանությունից առաջ. 1-ին զամբյուղ. ԱՄՆ, Մեքսիկա, Կանադա, Իսպանիա, Արգենտինա, Ֆրանսիա, Անգլիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Նիդերլանդներ, Բելգիա, Գերմանիա։ 2-րդ զամբյուղ. Խորվաթիա, Մարոկկո, Կոլումբիա, Ուրուգվայ, Շվեյցարիա, … Read more

Պատմական․ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի առաջնորդները ևս կմասնակցեն ԱԱ-2026-ի վիճակահանությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հաստատել են իրենց մասնակցությունը վաղը՝ Վաշինգտոնում կայանալիք 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության վիճակահանության արարողությանը։ Աշխարհի 2026 թվականի առաջնության վիճակահանության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Ջոն Ֆ․ Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնում, Երևանի ժամանակով 21։00-ին։ Հիշեցնենք, որ առաջիկա աշխարհի առաջնությունը պատմության մեջ առաջինն … Read more

Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին

Opta Sports վերլուծական ընկերությունը հրապարակել է 2026 թվականի Աշխարհի առաջնության ֆավորիտների թարմացված ցանկը, որը գլխավորում է Իսպանիայի ազգային հավաքականը։ Ըստ հարթակի սուպերհամակարգչի հաշվարկների՝ Եվրոպայի գործող չեմպիոնների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 17%։ Հավակնորդների ցանկում երկրորդը Ֆրանսիայի ընտրանին է (14,1%), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Անգլիան (11,8%)։ Ուշագրավ է, որ աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան միայն 4-րդ հորիզոնականում … Read more

ՖԻՖԱ-ի նոր հեղափոխական փորձարկումը. Ի՞նչ է 2 րոպեի կանոնը և որտե՞ղ է այն կիրառվելու

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) նոր կանոն է մշակել, որը փորձնական կարգով կիրառվելու է այսօր Կատարում մեկնարկող Արաբական պետությունների գավաթի խաղարկությունում (FIFA Arab Cup): Նպատակը մեկն է՝ պայքարել սիմուլյացիաների և ժամանակի արհեստական ձգձգման դեմ՝ ավելացնելով մաքուր խաղաժամանակը։ Ինչպե՞ս է գործելու կանոնը Համաձայն արձանագրության՝ այն ֆուտբոլիստը, որին բժշկական օգնություն է անհրաժեշտ, պետք է հնարավորինս արագ լքի խաղադաշտը՝ … Read more

ԱԱ-2026. Վիճակահանության ժամանակացույցը, զամբյուղները և բոլոր մանրամասները

Որակավորման փուլի դրամատիկ հանդիպումներից հետո ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը սևեռված է 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ վիճակահանության վրա։ ՖԻՖԱ-ն ներկայացրել է սպասվող միջոցառման առանցքային մանրամասները, որոնք ներկայացնում ենք ստորև։ Ե՞րբ և որտե՞ղ Ամսաթիվը՝ Վիճակահանությունը տեղի կունենա ուրբաթ՝ 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Ժամը՝ Միջոցառման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:00-ին։ Վայրը՝ Վիճակահանությունը կհյուրընկալի Վաշինգտոնի Քենեդի կենտրոնը: Մասնակից … Read more

ՖԻՖԱ-ի դեմ կարող են հայց ներկայացնել Ռոնալդուի որակազրկման ժամկետը կրճատելու պատճառով

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դեմ կարող է հայց ներկայացվել Սպորտային արբիտրաժային դատարան (CAS)։ Ըստ Daily Mail-ի՝ պատճառը Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որակազրկման ժամկետը կրճատելու «վիճահարույց» որոշումն է։ Խոսքը 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Իռլանդիայի դեմ խաղում (2:0) ստացած կարմիր քարտի մասին է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պորտուգալացի ֆուտբոլիստի պատիժը սահմանվել է … Read more