Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Վաշինգտոնի կատարողական արվեստների կենտրոնում կկայանա Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։ Միջոցառման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 19:00-ին։
Ուղիղ հեռարձակումը՝ ԱՅՍՏԵՂ
Ներկայացնում ենք մրցաշարի մասնակիցների զամբյուղների կազմը վիճակահանությունից առաջ.
1-ին զամբյուղ. ԱՄՆ, Մեքսիկա, Կանադա, Իսպանիա, Արգենտինա, Ֆրանսիա, Անգլիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Նիդերլանդներ, Բելգիա, Գերմանիա։
2-րդ զամբյուղ. Խորվաթիա, Մարոկկո, Կոլումբիա, Ուրուգվայ, Շվեյցարիա, Ճապոնիա, Սենեգալ, Իրան, Հարավային Կորեա, Էկվադոր, Ավստրիա, Ավստրալիա։
3-րդ զամբյուղ. Նորվեգիա, Պանամա, Եգիպտոս, Ալժիր, Շոտլանդիա, Պարագվայ, Թունիս, Կոտ դ’Իվուար, Ուզբեկստան, Կատար, Սաուդյան Արաբիա, ՀԱՀ։
4-րդ զամբյուղ. Հորդանան, Կաբո Վերդե, Գանա, Կյուրասաո, Հաիթի, Նոր Զելանդիա, ինչպես նաև վեց հավաքականներ, որոնք կհաղթեն միջմայրցամաքային փլեյ-օֆֆում և եվրոպական անցումային խաղերում։
Վիճակահանության արդյունքում 48 մասնակիցները կբաժանվեն 12 խմբի՝ յուրաքանչյուրում 4-ական թիմ։ Յուրաքանչյուր խմբում կարող է ընդգրկվել առավելագույնը մեկ թիմ միևնույն կոնֆեդերացիայից, բացառությամբ եվրոպական գոտու (ՈՒԵՖԱ), որտեղից թույլատրվում է առնվազն մեկ և առավելագույնը երկու թիմ։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եզրափակիչը տեղի կունենա Նյու Յորքի արվարձան Իսթ Ռութերֆորդում գտնվող «Մետլայֆ» մարզադաշտում։