Պատմական․ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի առաջնորդները ևս կմասնակցեն ԱԱ-2026-ի վիճակահանությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հաստատել են իրենց մասնակցությունը վաղը՝ Վաշինգտոնում կայանալիք 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության վիճակահանության արարողությանը։

Աշխարհի 2026 թվականի առաջնության վիճակահանության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Ջոն Ֆ․ Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնում, Երևանի ժամանակով 21։00-ին։

Հիշեցնենք, որ առաջիկա աշխարհի առաջնությունը պատմության մեջ առաջինն է լինելու, որին միաժամանակ կմասնակցի 48 թիմ։ Դրանք կբաժանվեն չորսական թիմից բաղկացած 12 խմբի։ Խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղը գրաված ութ լավագույն հավաքականները կանցնեն աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլ։ Բացի այդ, 2026 թվականի առաջնությունում կներդրվի նոր փուլ՝ 1/16-րդ եզրափակիչ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, թե մրցաշարը ընդունող երկրների ղեկավարներից բացի, որ հայտնի մարզիկներն են նաև մասնակցելու վիճակահանության արարողությանը։

ՖԻՖԱ-ի աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում հունիսի 11-ից հուլիսի 19-ը։

Leave a Comment