ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը և Կանադայի վարչապետ Մարկ Կարնին բացել են 2026 թվականի աշխարհի առաջնության վիճակահանության արարողությունը։
Երկրների ղեկավարները զամբյուղներից հանել են իրենց պետությունների անուններով գնդիկները։
Չնայած դրան՝ արարողության պաշտոնական մասը դեռ չի սկսվել, քանի որ միջոցառումը շարունակվել է երաժշտական կատարմամբ։
Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա հաջորդ ամառ երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարին կմասնակցի 48 հավաքական։
Աշխարհի գործող չեմպիոնը Արգենտինայի հավաքականն է։ 2022 թվականի մունդիալի եզրափակիչում արգենտինացիները մրցել էին Ֆրանսիայի ընտրանու հետ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 3:3 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ուժեղ էր գտնվել Արգենտինան (4:2):