Կասկածելի ներում. Բլատերը լռել չի պատրաստվում — Armsport.am

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը քննադատել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որակազրկման ժամկետը կրճատելու՝ ՖԻՖԱ-ի որոշումը։

Նոյեմբերի կեսերին Իռլանդիայի դեմ ԱԱ-2026-ի ընտրական խաղում (0:2) Ռոնալդուն կարմիր քարտ էր ստացել։ Հարձակվողին սպառնում էր երկարատև որակազրկում, քանի որ ՖԻՖԱ-ի կարգապահական կանոնները «լուրջ խախտման համար» պահանջում են հեռացում առնվազն երկու խաղով։

Դրա պատճառով Ռոնալդուն կարող էր բաց թողնել աշխարհի առաջնության մեկնարկը։ Սակայն, ըստ ԶԼՄ-ների, ՖԻՖԱ-ն 40-ամյա պորտուգալացուն որակազրկել է ընդամենը մեկ խաղով։ Ավելի ուշ Ռոնալդուն այցելել էր Սպիտակ տուն, որտեղ հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոյի հետ։

«Սա սկզբունք է, որը չպետք է թույլատրելի լինի»,- ասել է Բլատերը The Telegraph-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ կարգապահական հարցերը պետք է դիտարկվեն որպես «դատավարություն»։ «Չպետք է վճիռ կայացնել՝ հիմնվելով նախագահական որոշման վրա։ Ես չէ, որ պետք է ասեմ՝ դա սխալ է, բայց շատերը հասկանում են, որ դա սխալ որոշում է»։

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։

Leave a Comment