ԱԱ-2026. Վիճակահանության ժամանակացույցը, զամբյուղները և բոլոր մանրամասները

Որակավորման փուլի դրամատիկ հանդիպումներից հետո ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը սևեռված է 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ վիճակահանության վրա։ ՖԻՖԱ-ն ներկայացրել է սպասվող միջոցառման առանցքային մանրամասները, որոնք ներկայացնում ենք ստորև։

Ե՞րբ և որտե՞ղ

Ամսաթիվը՝ Վիճակահանությունը տեղի կունենա ուրբաթ՝ 2025 թ. դեկտեմբերի 5-ին։

Ժամը՝ Միջոցառման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:00-ին։

Վայրը՝ Վիճակահանությունը կհյուրընկալի Վաշինգտոնի Քենեդի կենտրոնը:

Մասնակից հավաքականները

Վիճակահանությանը կմասնակցեն արդեն իսկ ուղեգիր նվաճած 42 երկրները.

Հյուրընկալողներ՝ Կանադա, Մեքսիկա, ԱՄՆ

ՈՒԵՖԱ (Եվրոպա)՝ Ավստրիա, Բելգիա, Խորվաթիա, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա, Շոտլանդիա, Իսպանիա, Շվեյցարիա։

CONMEBOL (Հարավային Ամերիկա)՝ Արգենտինա, Բրազիլիա, Կոլումբիա, Էկվադոր, Պարագվայ, Ուրուգվայ։

AFC (Ասիա)՝ Ավստրալիա, Իրան, Ճապոնիա, Հորդանան, Հարավային Կորեա, Կատար, Սաուդյան Արաբիա, Ուզբեկստան։

CAF (Աֆրիկա)՝ Ալժիր, Կաբո Վերդե, Կոտ դ’Իվուար, Եգիպտոս, Գանա, Մարոկկո, Սենեգալ, Հարավային Աֆրիկա, Թունիս։

Concacaf (Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկա)՝ Կյուրասաո, Հայիթի, Պանամա։

OFC (Օվկիանիա)՝ Նոր Զելանդիա։

Դեռևս թափուր տեղերը

ԱԱ-2026-ի 48 մասնակիցներից 6-ի անունները հայտնի կդառնան միայն 2026 թվականի մարտին։

Եվրոպական փլեյ-օֆֆ (4 ուղեգիր). Վիճարկելու են Ալբանիան, Բոսնիա և Հերցոգովինան, Չեխիան, Դանիան, Իտալիան, Կոսովոն, Հյուսիսային Իռլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Իռլանդիան, Ռումինիան, Սլովակիան, Շվեդիան, Թուրքիան, Ուկրաինան և Ուելսը։

Միջմայրցամաքային փլեյ-օֆֆ (2 ուղեգիր). Վիճարկելու են Բոլիվիան, Կոնգոյի ԴՀ-ն, Իրաքը, Յամայկան, Նոր Կալեդոնիան և Սուրինամը։

Զամբյուղները և ընթացակարգը

Հյուրընկալող երկրները, ըստ նախապես հաստատված ժամանակացույցի, ավտոմատ կերպով զբաղեցրել են իրենց տեղերը խմբերում՝ Մեքսիկան (A1), Կանադան (B1) և ԱՄՆ-ը (D1):

Զամբյուղների ամբողջական կազմը.

Զամբյուղ 1: Կանադա, Մեքսիկա, ԱՄՆ, Իսպանիա, Արգենտինա, Ֆրանսիա, Անգլիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Նիդերլանդներ, Բելգիա, Գերմանիա։

Զամբյուղ 2: Խորվաթիա, Մարոկկո, Կոլումբիա, Ուրուգվայ, Շվեյցարիա, Ճապոնիա, Սենեգալ, Իրան, Հարավային Կորեա, Էկվադոր, Ավստրիա, Ավստրալիա։

Զամբյուղ 3: Նորվեգիա, Պանամա, Եգիպտոս, Ալժիր, Շոտլանդիա, Պարագվայ, Թունիս, Կոտ դ’Իվուար, Ուզբեկստան, Կատար, Սաուդյան Արաբիա, Հարավային Աֆրիկա։

Զամբյուղ 4: Հորդանան, Կաբո Վերդե, Գանա, Կյուրասաո, Հայիթի, Նոր Զելանդիա, Եվրոպական փլեյ-օֆֆի հաղթողներ (A, B, C, D) և Միջմայրցամաքային փլեյ-օֆֆի հաղթողներ (1, 2)։

Վիճակահանությունը կմեկնարկի 1-ին զամբյուղից՝ թիմերին բաշխելով A-ից L խմբերում, այնուհետև հերթականությամբ կբացվեն 2-րդ, 3-րդ և 4-րդ զամբյուղները:

Leave a Comment