Պուտինի նստավայրի վրա «գրոհած» անօդաչու թռչող սարքի տվյալները փոխանցվել են ԱՄՆ-ին

Հունվար 02,2026 11:44 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նովգորոդյան նստավայրի վրա ուկրաինական հարձակման ժամանակ խոցված ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքի տվյալները փոխանցվել են ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդի գրասենյակի ներկայացուցչին: Հայտնում է Իզվեստիան, հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։ Նշվում է, որ Ռուսաստանի Գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետը Մոսկվայում հանդիպել է ԱՄՆ ռազմական կցորդի հետ և … Read more

«Աշխարհը որակազրկեց ռուս մարզիկներին, արգելեց նույնիսկ Դոստոևսկուն, բայց ընդունեց Նեթանյահուին». Էրդողանի որդին Գազայում տեղի ունեցողը ցեղասպանություն է որակում

Տասնյակ հազարավոր մարդիկ Ստամբուլում դուրս են եկել փողոց՝ դատապարտելու Գազայում տիրող հումանիտար ճգնաժամն ու բռնությունը։ Երթերը սկսվել են մի քանի պատմական մզկիթներից, այդ թվում՝ Սուրբ Սոֆիայի տաճարից։ Այժմ Գալաթա կամրջի մոտ համախմբված ցուցարարները, որոնց թվում կան տարբեր քաղաքական հայացքներ ունեցող անձինք, նոր տարվա առաջին օրը իրենց աջակցությունն են հայտնել պաղեստինցի ժողովրդին։ Բողոքի մասնակիցները պահանջում են … Read more

Իրանում մեկնարկած ցույցերն արդեն ընդգրկել են երկրի 31 նահանգների շուրջ կեսը

«Իրանն այսօր». Իրանում դեկտեմբերի 28-ին մեկնարկած ցույցերը արդեն ընդգրկել են երկրի 31 նահանգների շուրջ կեսը։ Դրանք սկսվել են Իրանի ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկման պատճառով։ 📍Ռիալի փոխարժեքը վերջին ամիսներին շարունակաբար նվազում էր․ դեռ մարտի վերջին այն հատել էր «1 միլիոն ռիալ 1 դոլարի դիմաց» սահմանը, հետո որոշակիորեն կարգավորվել, և նորից սեպտեմբերից շարունակել էր անկում ապրել, իսկ … Read more

Անհավանականի և իրականի սահմանին․ 2025-ի քաղաքական անցուդարձը

2025 թվականը Հայաստանի համար առանձնահատուկ էր տարբեր պատճառներով։ Տարվա ընթացքում տեղի ունեցան իրադարձություններ, որոնցից շատերը նախորդ տարի անիրական կամ անպատկերացնելի էին թվում։ Տարեվերջյան թողարկմանը «Ռադիոլուր»-ը փորձել է ի մի բերել 2025-ի գլխավոր քաղաքական զարգացումները։ Դրանց ժամանակին անդրադարձել ենք մանրամասն ու հանգամանորեն։ 2025-ի ընտրանիում, սակայն, զարգացումները  դիտարկել ենք փոքր–ինչ հումորային հայացքով, որի կարիքը քաղաքական դաշտում միշտ … Read more

Օգոստոսի 8-ից առաջ և հետո․ շրջադարձային համաձայնություն նոր հնարավորություններո՞վ, թե՞ մարտահրավերներով

2025-ն ամփոփելիս վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները պայմանական բաժանում են անում՝ օգոստոսի 8-ից առաջ ու հետո։  Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված համաձայնություններն ու ստորագրված փաստաթուղթը պատմական ու շրջադարձային են որակում բոլոր կողմերը։ Այն տարածաշրջանում նոր դարաշրջան բացելու հնարավորություն են համարում ոչ միայն  Հայաստանն  ու Ադրբեջանը, այլև աշխարհի գլխավոր դերակատարները։  Եվ այսպես, օգոստոսի … Read more

Չի կարող այնպես լինել, որ խնդիրներ չլինեն. Փաշինյան

Հունվար 01,2026 12:51 Հանրապետության հրապարակում այս գիշեր Ամանորը դիմավորել է 21 հազար մարդ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հրապարակում հաջողված միջոցառում է եղել, ինքս անձամբ այնտեղ եմ եղել։ Սպասում էի, որ ավելի շատ օտարերկրացիներ պետք է լինեն, բայց ինձ համար անակնկալ էր, որ բազմաթիվ հայ ընտանիքներ կային։ Այսինքն մարդիկ … Read more

Լուծվել է տարածքային ամբողջականության վերականգնման հարցը, որը մեր գլխավոր նպատակն է եղել 30 տարի. Ալիև

«Մարտադաշտում արյուն թափելով և կորուստներ կրելով՝ մենք հասանք փառահեղ հաղթանակի և այն ամրապնդեցինք աշխարհի ամենահեղինակավոր վայրում՝ Ամերիկայի Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ»,- ինչպես հայտնում է APA-ն, Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ իր ուղերձում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Այսպիսով, լուծվել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնման հարցը, որը մեր գլխավոր նպատակն է … Read more

Թրամփը նշել է, թե ԱՄՆ-ն համաշխարհային ռեկորդ է սահմանել

Հունվար 01,2026 12:13 «Միացյալ Նահանգները համաշխարհային ռեկորդ է սահմանել երկրում կատարված ներդրումների քանակով, և դա տրիլիոնավոր դոլարներով ավելի է, քան երկրորդ տեղում գտնվող Չինաստանը», – Truth սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Սա բացառապես սակագների և այն փաստի շնորհիվ է, որ եթե դուք ձեր արտադրանքը արտադրում եք ԱՄՆ-ում, սակագներ չկան։ Հետևաբար, մեր երկրում … Read more

Ալիև. Վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը զգալիորեն ամրապնդել են իրենց հզորությունը

«Վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը զգալիորեն ամրապնդել են իրենց հզորությունը», – ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ իր ուղերձում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա նշել է, թե նոր զենքով և տեխնիկայով հագեցած իրենց բանակն այժմ ի վիճակի է կատարել ցանկացած խնդիր։ Համաձայն «Հեղինակային իրավունքի … Read more