Լուծվել է տարածքային ամբողջականության վերականգնման հարցը, որը մեր գլխավոր նպատակն է եղել 30 տարի. Ալիև

«Մարտադաշտում արյուն թափելով և կորուստներ կրելով՝ մենք հասանք փառահեղ հաղթանակի և այն ամրապնդեցինք աշխարհի ամենահեղինակավոր վայրում՝ Ամերիկայի Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ»,- ինչպես հայտնում է APA-ն, Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ իր ուղերձում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այսպիսով, լուծվել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնման հարցը, որը մեր գլխավոր նպատակն է եղել 30 տարի, և ամբողջ աշխարհի կողմից դրա ճանաչմանը հասնելու հարցը», – նշել է Ալիևը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment