Հունվար 01,2026 12:51
Հանրապետության հրապարակում այս գիշեր Ամանորը դիմավորել է 21 հազար մարդ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հրապարակում հաջողված միջոցառում է եղել, ինքս անձամբ այնտեղ եմ եղել։ Սպասում էի, որ ավելի շատ օտարերկրացիներ պետք է լինեն, բայց ինձ համար անակնկալ էր, որ բազմաթիվ հայ ընտանիքներ կային։ Այսինքն մարդիկ տատիկ, պապիկ, հայրիկ, մայրիկ երեխաներով եկել էին։ Բազմաթիվ ընտանիքներ կային»,– ասել է Փաշինյանը։
Փաշինյանը հիշեցրել է, որ չի կարող այնպես լինել, որ խնդիրներ չլինեն. «Դա է կյանքը»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: