Թրամփը գործի է դրել Մոնրոյի դոկտրինը` Ամերիկյան մայրցամաքը համարվում է ԱՄՆ-ի բացառիկ ազդեցության գոտի. Վլադիմիր Մարտիրոսյան

«Գլոբալ առումով այսքանից հետո չեմ նախանձում միջազգային իրավունքի մասնագետներին: Հատկապես, երբ նրանք աշխարհի տարբեր համալսարաններում տարբեր աուդիտորիաներում մասնագիտության ուժով ստիպված լինեն դասախոսել վերջնականապես այլեւս գոյություն չունեցող այդ դիսցիպլինը: Ձերդ մեծություն քաղաքականություն:Աշխարհում այլեւս ոչ մեկին ոչ մի հիմնավորում, սկզբունքին հետեւել պետք չէ սեփական շահերն առաջ տանելու համար: Այդպես է պետք շահերին եւ վերջ: Առաջ գոնե հիմնավորում … Read more

Ամենամեծ ցինիզմն էլ այն է, որ հունվարի 2-ին ՀԷՑ-ի որևէ մասնաճյուղում վթար չլինելը հպարտությամբ ներկայացնում են որպես մեծ ձեռքբերում. Հարություն Մնացականյան

Մարքեթոլոգ, գործարար, գյուղնախարարի նախկին խորհրդական Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը Դեկտեմբերի վերջին ռեպորտաժ էին պատրաստում, որտեղ հարց էին տալիս քաղաքական գործիչներին, ակտիվ քաղաքացիներին, թե ի՞նչ կուզեին 2026 թվին Ձմեռ պապն իր հետ տաներ մեր երկրից։ Իմ պատասխանը և ամենամեծ ցանկությունն այն էր, որ առհասարակ կորչեն մեր երկրից երկակի ստանդարտները։ Հունվարի մեկից առ այսօր, իշխանական ներկայացուցիչների կողմից … Read more

Գեբելսյան նույն մեթոդը Նիկոլը կիրառում է ներկայումս՝ մշտապես նոր «թշնամիներ» ստեղծելով և հասարակությունը բաժանելով հակադիր բևեռների. Վազգեն Պետրոսյան

Երկար է, բայց պարտադիր է կարդալ և հասկանալ մասնավորապես նրանց համար, ովքեր դեռ չեն մոռացել մտածելու կարողությունը։ Տարիներ շարունակ Հայաստանում և Արցախում իրականացվել են տեղեկատվական ու հոգեբանական գործողություններ, որոնք տարբեր արտաքին կենտրոնների կողմից հովանավորվել և ֆինանսավորվել են՝ նպատակ ունենալով հայ հասարակությանը ներքաշել անընդհատ տեղեկատվական գրոհների մեջ, խճճել նրա կողմնորոշումը և թուլացնել իրականության ընկալումը։ Այս մեթոդների … Read more

Հաշվի առնելով, որ Վենեսուելան Վրաստանի oկուպացված շրջանները ճանաչել է որպես անկախ պետություններ՝ հույս ենք հայտնում, որ վերջին զարգացումները կհանգեցնեն այս անoրինական որոշման չեղարկմանը. Վրաստանի ԱԳՆ

Մենք ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին՝ հույս ունենալով, որ ապագա գործընթացները կզարգանան Վենեսուելայի ժողովրդի շահերին համապատասխան, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն X հարթակում։ «Հաշվի առնելով, որ Վենեսուելայի իշխանությունները Վրաստանի օկուպացված շրջանները՝ Աբխազիան և այսպես կոչված Հարավային Օսիան, ճանաչել են որպես անկախ պետություններ՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, մենք հույս ենք հայտնում, որ վերջին … Read more

Վենեսուելան «կադաստրի թուղթ» չունե՞ր

Տարին սկսվեց դրամատիկ, բայց սպասելի իրադարձությամբ՝ ԱՄՆ-ն հարձակվեց Վենեսուելայի վրա եւ փոխեց այդ երկրի իշխանությունը: Համենայնդեպս, այդպես է հայտարարել ԱՄՆ նախագահ Թրամփը: Նորություն չէ՝ իհարկե. նախորդ տարիներին մոտավորապես նույն կերպ իշխանություն է փոխվել Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, մի քանի այլ երկրներում: Ավտորիտար (իրապես ավտորիտար) ռեժիմներին փոխարինել են ռեժիմներ, որոնք «ժողովրդավարական» անվանելը շատ դժվար է: Քաոսի աստիճանն

«Ձեռքերդ հեռու Վենեսուելայից»․ ի աջակցություն Մադուրոյի ակցիաներ ԱՄՆ-ում և Եվրոպայում (տեսանյութ)

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի աջակցության ակցիաներ են անցկացվում ԱՄՆ-ում և Եվրոպայում: Նյու Յորքի, Փարիզի, Աթենքի, Հռոմի և այլ քաղաքների բնակիչները փողոց են դուրս եկել՝ բողոքելով ամերիկյան միջամտության դեմ: Իսկ Վաշինգտոնում ցուցարարները Սպիտակ տան մոտ հավաքվել են պաստառներով ու Վենեսուելայի դրոշներով։ Մարդիկ այրում են ամերիկյան դրոշները և վանկարկում «Ձեռքերդ հեռու Վենեսուելայից», «Ոչ պատերազմին», «ԱՄՆ, հեռու մնա … Read more

Հայտնում եմ Իսրայելի կառավարության աջակցությունն ԱՄՆ-ի վճռական գործողություններին. Նեթանյահու

Վենեսուելայի վերաբերյալ ես ուզում եմ հայտնել Իսրայելի կառավարության աջակցությունը Միացյալ Նահանգների վճռական գործողություններին՝ այս տարածաշրջանում ազատությունն ու արդարությունը վերականգնելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրեական պետության կաբինետի շաբաթական նիստին՝ ТАСС-ի փոխանցմամբ: «Պետք է ասեմ, որ Լատինական Ամերիկայում այժմ հեղափոխություն է ընթանում։ Մի շարք երկրներ վերադառնում են ամերիկյան առանցքին և, ինչպես … Read more

«Մենք չենք սգում Մադուրոյի ռեժիմի ավարտը». Մեծ Բրիտանիայի վարչապետ

Մեծ Բրիտանիան վաղուց աջակցում է իշխանության փոփոխությանը Վենեսուելայում, ասվում է երկրի վարչապետ Քիր Սթարմերի հայտարարության մեջ։ «Մենք Մադուրոյին համարում ենք ոչ լեգիտիմ նախագահ և չենք սգում նրա ռեժիմի ավարտը։ Այսօր առավոտյան ես կրկին հայտարարեցի իմ աջակցությունը միջազգային իրավունքին։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը առաջիկա օրերին կքննարկի զարգացող իրավիճակը ԱՄՆ գործընկերների հետ, քանի որ մենք ձգտում … Read more

Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը

4 Հունվար, 2026 13:34 ԱՄՆ-ն պետք է անհապաղ ազատ արձակի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա տիկնոջը՝ Սիլիա Ֆլորեսին: Այս մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին ապահովել նախագահ Մադուրոյի և նրա կնոջ անձնական անվտանգությունը, անհապաղ ազատ արձակել նրանց, դադարեցնել Վենեսուելայում քաղաքական իշխանությունը խաթարելու փորձերը … Read more

CNN. Մադուրոյին և նրա կնոջը «գերեվարել են», երբ նրանք քնած էին

Ըստ CNN-ի աղբյուրների՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, ԱՄՆ բանակի էլիտար «Դելտա Ուորս» ստորաբաժանման կողմից իրականացված «ռեյդի» արդյունքում ձերբակալվել են իրենց ննջասենյակում՝ գիշերվա կեսին, երբ քնած են եղել։ Fox News-ի հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վենեսուելայում գործողության ընթացքում խոցվել է ուղղաթիռ, և  ԱՄՆ մի քանի հատուկջոկատային վիրավորում է … Read more