Ռուսաստանը ցավով է հետևում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումներին․ Լավրով

Ռուսաստանն ափսոսանքով է հետևում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի զարգացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ինչ վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքին, մենք, իհարկե, ափսոսանքով ենք հետևում, թե ինչպես է զարգանում իրավիճակը», – հայտարարել է Լավրովը: Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված իրավիճակում ՌԴ-ի կողմից հիբրիդային սպառնալիքների առկայության մասին Հայաստանի հայտարարություններին ՝ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը տարակուսանքով է վերաբերվում դրանց։ «Մենք միայն տարակուսանքով ենք վերաբերվում։

«Ես կխնդրեմ՝ այս զուգադիպության մեջ որեւէ այլ բան չփնտրել։ Զուտ՝ պասերով-պասերով, երեխեք»․ Լիլիթ Մինասյանը՝ ընդդիմությանը

«Ընդդիմությունը «պռավալի» է ենթարկել իր բոլոր նարատիվները։ Ի՞նչ է մնացել՝ քաղբանտարկյալների թեզը»,– խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ նկատի ունենալով այն, որ ընդդիմադիրները հայտարարում էին, թե ԹՐԻՓՓ-ը «Զանգեզուրի միջանցքն» է, թե «հիմա Հայաստանը կործանվելու է», «թուրքերը գալու են՝ մտնեն մեր տներ», իսկ հիմա Արթուր Խաչատրյանն ասում է՝ «առայժմ այն միջանցք … Read more

Որոշված է՝ ով կլինի Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի վարչապետի թեկնածուն

Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն որոշված է, այսօր հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: Թեկնածուի անունը, սակայն, գործարարի եղբորորդին չհայտնեց, առաջարկեց սպասել հաջորդ ամսվա կեսին նախատեսված կուսակցության համագումարին: Կարապետյանների առաջնորդած «Մեր ձևով» շարժման անդամներն արդեն կուսակցությունը գրանցել են, այն կոչվում է «Ուժեղ Հայաստան»: «Թեկնածուն, … Read more

«Իմ հոգու մեջ, մարմնի վրա՝ պատերազմի սպիներ են, իսկ ձեր մարմնի վրա՝ կանացի մատնահետքեր են, իսկ հոգու մեջ՝ սատանա»․ Աշոտ Մինասյանը՝ Փաշինյանին միացած եպիսկոպոսներին

«Ես պատերազմի խրամատ չեմ լքել, իսկ դուք լքել եք հոգեւոր խրամատը։ Ես զոհված եղբայրներիս ու ընկերներիս են հուղարկավորել, իսկ դուք դարձել եք բենթլիատեր մեծահարուստներ։ Իմ հոգու մեջ, մարմնի վրա՝ պատերազմի սպիներ են, իսկ ձեր մարմնի վրա՝ կանացի մատնահետքեր են, իսկ հոգու մեջ՝ սատանա»,- Սիսական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ, «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Աշոտ Մինասյանի խոսքը, որն … Read more

Իշխանությունը սպառնում է՝ կամ պիտի կոռուպցիայով զբաղվենք, կամ շատ փող տվեք (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ Արման Ղուկասյանն է։ Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Հայաստանը պետք է դիտարկի ընտրություններում «մոլդովական սցենարի» մասին Կալասի դիտարկումները․ Լավրով

Հայաստանը պետք է դիտարկի Կալասի՝ ընտրություններում «մոլդովական սցենարի» մասին դիտարկումները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Եթե եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը բացահայտորեն խոստովանում է, որ Հայաստանում կայանալիք ընտրությունների ժամանակ կիրականացվի մոլդովական սցենարը, ապա եթե ես լինեի հայ հասարակության տեղը, լրջորեն կքննարկեի դա», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Նա հիշեցրել է, որ «մոլդովական սցենարը» ենթադրում էր ամենակոպիտ ընտրակեղծիքներ, քանի որ Սանդուի կուսակցությունը պարտվել է երկրի ներսում՝ ստանալով ձայների ընդամենը 44%-ը, և կարողացել է իր հաղթանակի մասին հայտարարել միայն Եվրոպայի ընտրատեղամասերում կոպտագույն մանիպուլյացիաների շնորհիվ։

Սովորական հայտ՝ մաս կազմելու հակաեկեղեցական արշավ-հալածանքին․ Լիլիթ Գալստյանը՝ Թագուհի Ղազարյանի եւ Սիսակ Գաբրիելյանի նախագծի մասին

«Այս ամբիոնից հնչած՝ հանրությանը մոլորեցնող, զրպարտչական և Հայ Առաքելական եկեղեցին վարկաբեկող բազմաթիվ հայտարարություններ դրդում են մեկ անգամ ևս անդրադառնալ նախագծին և քաղաքական մեծամասնության իրական նպատակադրմանը: Նախ՝ արձանագրենք, որ նախագիծը չի համապատասխանում օրինաստեղծ գործունեության տարրական պահանջներին: Ի սկզբանե այն մեռելածին է և հետապնդում է սոսկ քաղաքական-քարոզչական նպատակ՝ հետևյալ հիմնավորումներով»,- խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր … Read more

Փետրվարի 12-ին գումարելու են կուսակցության համագումար․ կհայտարարենք վարչապետի թեկնածուի անունը

Փետրվարի 12-ին կուսակցության համագումարով ենք հանդես գալու, որի ժամանակ էլ կհայտարարենք վարչապետի մեր թեկնածուի անունը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Կապ չունի, թե քաղբանտարկյալը որ քաղաքական ուժին է սատարում, յուրաքանչյուրի պարտքն է իրենց զոհողությանը գոնե անտարբերությամբ չպատասխանել»․ Հայկ Մամիջանյան

«Դուք պատրա՞ստ եք, որ Փաշինյանը որոշի, թե դուք այսօր ի՞նչ պետք է ուտեք կամ ո՞ւր գնաք։ Վստահ եմ, որ՝ ոչ։ Բայց ինքն արդեն փորձում է թելադրել՝ ի՞նչ խոսենք, ինչի՞ն հավատանք, ինչո՞վ հպարտանանք, ո՞ւմ հերոսացնենք»,- խորհրդարանական հայտարարությունների ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ դիմելով ՀՀ քաղաքացիներին։ Փորձեց գուշակել՝ ո՞րն է լինելու Փաշինյանի հաջորդ քայլը՝ … Read more

Ադրբեջանի ռազմական ծախսերը աճել են 44 %-ով․ ՀՀ ԱՀԾ-ը ռիսկ է տեսնում – Live News

2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգրավմամբ ձեռք բերված Վաշինգտոնյան հռչակագրի և Խաղաղության համաձայնագրի նախաստորագրման արդյունքում զգալիորեն նվազել է ռազմական էսկալացիայի հավանականությունը, բարձրացել՝ խաղաղ կարգավորման հավանականությունը։ Այս մասին ասվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հրապարակած՝ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցում։ Ծառայությունը «անհավանական է համարում 2026 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական … Read more