Եթե կա պատրանք, թե Հայաստանում մոլդովական սցենարի դեպքում Մոսկվայից կլինի ինչ-որ աջակցություն կամ ռեակցիա, ապա արժի հիշել նույն Մոլդովայի օրինակը․Հովհաննիսյան

Եթե կա պատրանք, թե Հայաստանում մոլդովական սցենարի դեպքում Մոսկվայից կլինի ինչ-որ աջակցություն կամ ռեակցիա, ապա արժի հիշել նույն Մոլդովայի օրինակը. Մոսկվան շատ հանգիստ ընդունեց իրողությունը, և ոչինչ չկատարվեց։ Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Սպասելով «մոլդովական սցենարին»․ Իշխանությունը բաց տեքստով ասում է. «թույլ չեմ տալու՝ այլ ուժեր ԱԺ-ում մեծամասնություն կազմեն»։ Քաղաքական-հանրային ակտիվը լուրջ … Read more

Հայաստանը պետք է դիտարկի ընտրություններում «մոլդովական սցենարի» մասին Կալասի դիտարկումները․ Լավրով

Հայաստանը պետք է դիտարկի Կալասի՝ ընտրություններում «մոլդովական սցենարի» մասին դիտարկումները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Եթե եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը բացահայտորեն խոստովանում է, որ Հայաստանում կայանալիք ընտրությունների ժամանակ կիրականացվի մոլդովական սցենարը, ապա եթե ես լինեի հայ հասարակության տեղը, լրջորեն կքննարկեի դա», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Նա հիշեցրել է, որ «մոլդովական սցենարը» ենթադրում էր ամենակոպիտ ընտրակեղծիքներ, քանի որ Սանդուի կուսակցությունը պարտվել է երկրի ներսում՝ ստանալով ձայների ընդամենը 44%-ը, և կարողացել է իր հաղթանակի մասին հայտարարել միայն Եվրոպայի ընտրատեղամասերում կոպտագույն մանիպուլյացիաների շնորհիվ։