2025-ին մեր ժողովրդի կյանքի երկնակամարն ամպամած էր, նոր տարին առիթ է սրբագրելու այն, ինչը սխալ էր․ Արամ Ա

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ հունվարի 1-ին Անթիլիասի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում մատուցվել է տարվա առաջին Սուրբ պատարագը։ Արամ Ա-ն հայրապետական պատգամ է հղել․ «Նոր տարին առիթ է վերաիմաստավորելու մեր կյանքը և սրբագրելու այն, ինչը սխալ էր։ 2025-ին մեր ժողովրդի կյանքի երկնակամարն ամպամած էր, հատկապես՝ Հայաստանում։ Մաղթանքս ու աղոթքս է, որ մեզնից հեռանան … Read more

Ամանորի գիշերը Ուկրաինայի դեմ արձակվել է ավելի քան 200 հարվածային ԱԹՍ. թիրախում էներգետիկան է. Զելենսկի

Ամանորի գիշերը Ուկրաինայի դեմ արձակվել է ավելի քան 200 հարվածային անօդաչու թռչող սարք՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ դրանց մեծ մասը հաջողվել է տապալել։ «Հարվածները հասցվել են Վոլինի, Ռովենի, Զապորոժիեի, Օդեսայի, Սումիի, Խարկովի, Չեռնիգովի շրջաններին։ Թիրախում մեր էներգետիկան է»,- նշել է նախագահը: Նա հույս է հայտնել, որ դեկտեմբերի վերջին ԱՄՆ-ի … Read more

Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում հունվարի 1-ի գիշերը հրդեհի հետևանքով զոհվել է 40 մարդ

Շվեյցարիայի հարավ-արևմուտքում գտնվող Կրան Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրում հունվարի 1-ի գիշերը հրդեհ է բռնկվել Le Constellation բարում: Զոհվել է 40 մարդ, վիրավորվել՝ մոտ 100-ը: Տուժածներից շատերը ծանր այրվածքներ են ստացել։ Տուժածներին տեղափոխելու համար գործի է դրվել առնվազն տասը ուղղաթիռ և շտապօգնության 40 մեքենա: Փրկարարական աշխատանքներին մասնակցում է 150 բժիշկ և փրկարար՝ հայտնել են Շվեյցարիայի … Read more

PBS News-ի ռեպորտաժը Մեղրիից․ Կոստանյանն ու Հաջիևը խոսել են TRIPP-ի մասին

PBS News-ի հատուկ թղթակից Սայմոն Օստրովսկին և պրոդյուսեր Կատյա Պատինը մեկնել են Իրանի հետ Հայաստանի սահման՝ գնահատելու, թե Օվալաձև գրասենյակում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև նախաստորագրված համաձայնագիրը կարո՞ղ է արդյոք հանգեցնել խաղաղության։ Ինչպես նշվում է, օգոստոսին Վաշինգտոնում Թրամփի աջակցությամբ կնքված համաձայնագրից հետո անհանգիստ խաղաղություն է հաստատվել։ Ինչպես Թրամփի արտաքին քաղաքականության շատ նախաձեռնություններում, այս համաձայնագիրը … Read more

Հունվարի 1-ից «Շողակաթ»-ի գործունեությունը դադարեցվում է

2026 թվականի հունվարի 1-ից դադարեցվում է «Շողակաթ» հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության գործունեությունը։ Որոշումը հետևանք է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխությունների, որոնց համաձայն կրճատվում է հանրային հեռարձակողների թիվը։ Դեռևս հոկտեմբերի 2-ին Կառավարությունը հավանություն էր տվել օրենքի փոփոխությունների նախագծին, որի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը։ Գործող կարգավորմամբ հանրային հեռարձակողները 3-ն էին՝ Հայաստանի հանրային … Read more

Հայաստանի հուսալի անվտանգության պահպանումը կապված է ՀԱՊԿ-ի հետ. Ռուսաստանի ԱԳՆ

Հայաստանը մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտականություններով, «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Հայաստանը տեղյակ է կազմակերպության շրջանակում անցկացված բոլոր որոշումներից։ Եվ, իհարկե, մենք ակտիվորեն պաշտպանում ենք Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ բացարձակապես պարզ է, որ Հայաստանի, ինչպես նաև այս կազմակերպության մյուս անդամների համար իսկապես … Read more

Տիրադավները և նրանց տերերը մոռացվելու են, ջնջվելու են մեր պատմությունից, ինչպես շատ դեպքերում է եղել

Ավանդաբար Ամանորին այցելում են հարազատներին։ Այդպես էլ վարվեցի՝ չխախտելով այս մի քանի տարին ձեւավորած ավանդույթս։ Տարին սկսում եմ անազատության վայրերում մեր քաղբանտարկյալներին այցով. գրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Երեկ շատերին տեսել էի, այսօր վաղ առավոտյան արդեն «Իզմիրլյան» ԲԿ, Միքայել Սրբազանին, այնուհետ ԱԱԾ՝ Բագրատ Սրբազանին տեսակցելու ժամանակն էր։ Ցավոք, տեսակցությունների վրա եղած արգելքի պատճառով (սա … Read more

Իլհամ Ալիևը Վաշինգտոնյան փաստաթուղթը բնորոշել է որպես տարածաշրջանային խաղաղության բեկումնային քայլ

Վաշինգտոնյան փաստաթուղթը բեկումնային է դարձել տարածաշրջանում խաղաղության գործընթացի համար։ Այս մասին ամանորյա իր ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Փաստաթուղթը, որը Վաշինգտոնում նախաստորագրվել է ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, դիտարկվում է որպես կարևոր քաղաքական ազդանշան տարածաշրջանի՝ դիմակայության փուլից երկխոսության և համագործակցության անցնելու համար: Ադրբեջանի առաջարկած խաղաղության օրակարգը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, տնտեսական ինտեգրման և … Read more

Amsterdam & Partners ՍՊԸ-ն ողջունում է Սամվել Կարապետյանի կալանքի տնային կալանքով փոխարինման որոշումը

Amsterdam & Partners ՍՊԸ-ն, հանդես գալով որպես հայ գործարար, բարերար և Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ Սամվել Կարապետյանի միջազգային պաշտպան, ողջունում է դատարանի որոշումը՝ պարոն Կարապետյանի բանտային կալանքը փոխարինել տնային կալանքով։ Թեև այս քայլը կարևոր առաջընթաց է ընթացող իրավական գործընթացում և հնարավորություն է տալիս տոնական օրերն անցկացնել ընտանիքի հետ, ընկերությունը շարունակում է ընդգծել գործի շուրջ առկա … Read more