Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում հունվարի 1-ի գիշերը հրդեհի հետևանքով զոհվել է 40 մարդ


Շվեյցարիայի հարավ-արևմուտքում գտնվող Կրան Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրում հունվարի 1-ի գիշերը հրդեհ է բռնկվել Le Constellation բարում: Զոհվել է 40 մարդ, վիրավորվել՝ մոտ 100-ը: Տուժածներից շատերը ծանր այրվածքներ են ստացել։


Տուժածներին տեղափոխելու համար գործի է դրվել առնվազն տասը ուղղաթիռ և շտապօգնության 40 մեքենա: Փրկարարական աշխատանքներին մասնակցում է 150 բժիշկ և փրկարար՝ հայտնել են Շվեյցարիայի պատկան մարմիններից:


Նշվում է, որ պայթյունի պահին բարում մոտ 100 մարդ է եղել։ Նախնական տվյալով՝ արտակարգ դեպքի պատճառ կարող էր դառնալ տոնական հրատեխնիկայի բռնկումը։ Սակայն վերջնական եզրակացություններ անելը դեռ վաղ է՝ ընդգծել են դատախազությունից։ Նշվում է նաև, որ ահաբեկչության մասին խոսելու հիմքեր չկան։

Leave a Comment