
Ամանորի գիշերը Ուկրաինայի դեմ արձակվել է ավելի քան 200 հարվածային անօդաչու թռչող սարք՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ դրանց մեծ մասը հաջողվել է տապալել։
«Հարվածները հասցվել են Վոլինի, Ռովենի, Զապորոժիեի, Օդեսայի, Սումիի, Խարկովի, Չեռնիգովի շրջաններին։ Թիրախում մեր էներգետիկան է»,- նշել է նախագահը:
Նա հույս է հայտնել, որ դեկտեմբերի վերջին ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունները Ուկրաինայի պաշտպանության համար, ժամանակին կկատարվեն։