San Francisco Examiner-ը անդրադարձել է Հայաստանի իշխանությունների միջամտությունների վերաբերյալ «Amsterdam & Partners»-ի զեկույցին

Հեղինակավոր San Francisco Examiner պարբերականը անդրադարձել է «Amsterdam & Partners»-ի նոր զեկույցին, որտեղ ներկայացված են Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող անթույլատրելի միջամտությունները, այս մասին հայտնել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ «Փաստաթուղթը վերլուծում է Եկեղեցու և իմ վստահորդ, հայ բարերար Սամվել Կարապետյանի դեմ ուղղված քաղաքականացված գործողությունները, որոնք վտանգում են ժողովրդավարական արժեքները»,- նշել է Ամստերդամը։

Amsterdam & Partners ՍՊԸ-ն ողջունում է Սամվել Կարապետյանի կալանքի տնային կալանքով փոխարինման որոշումը

Amsterdam & Partners ՍՊԸ-ն, հանդես գալով որպես հայ գործարար, բարերար և Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ Սամվել Կարապետյանի միջազգային պաշտպան, ողջունում է դատարանի որոշումը՝ պարոն Կարապետյանի բանտային կալանքը փոխարինել տնային կալանքով։ Թեև այս քայլը կարևոր առաջընթաց է ընթացող իրավական գործընթացում և հնարավորություն է տալիս տոնական օրերն անցկացնել ընտանիքի հետ, ընկերությունը շարունակում է ընդգծել գործի շուրջ առկա … Read more