Եթե Իրանը կրակ բացի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, Ամերիկայի Միացյալ Նահանգները կգա օգնության․ Թրամփ

ԱՄՆ-ն «կգա նրանց օգնության», եթե Իրանի կառավարությունը կրակ բացի ցուցարարների վրա, այս մասին գրել է Թրամփը։ «Եթե Իրանը կրակ բացի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, ինչը, ցավոք, նրանց սովորական ռեժիմն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները կգա նրանց օգնության։ Մենք լիակատար զգոնության մեջ ենք և պատրաստ ենք գործել», — գրել է ԱՄՆ նախագահը TruthSocial-ում։

ԱՄՆ-ն կարող է օգնել իրանցի ցուցարարներին․ Թրամփ

Միացյալ Նահանգները օգնության ձեռք կմեկնի իրանցի ցուցարարներին, եթե երկրի իշխանությունը սկսի սպանել նրանց․ Truth Social սոցցանցի իր էջում գրել է նախագահ Դոնալդ Թրամփը։ «Եթե Իրանը, սովորության համաձայն, կրակի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, ԱՄՆ-ն օգնության կհասնի նրանց», – հայտարարել է նա։ Հիշեցնենք՝ Իրանի տարբեր շրջաններում մեկնարկել են զանգվածային ցույցեր՝ պայմանավորված տնտեսական ճգնաժամով և գնաճով։

Ուկրաինական ուժերը չեն հարվածել Խերսոնի շրջանի քաղաքացիական օբյեկտներին. Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Խերսոնի շրջանում հյուրանոցին հարվածելուն ուկրաինական ուժերի մասնակցության մասին հայտարարությունները: Գլխավոր շտաբի խոսնակը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները հարվածներ են հասցնում բացառապես «հակառակորդի ռազմական թիրախներին, վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին և այլ օրինական թիրախների՝ հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին»: Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալով՝ Խերսոնի մարզի Խորլի գյուղի … Read more

Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն աշխարհահռչակ ֆուտբոլիստ է, այլ իսկական հայ, ով իր անունն ու հեղինակությունը օգտագործում է` հայ ժողովրդի խնդիրները բարձրաձայնելու համար․ Տիգրան Աբրահամյան

Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն աշխարհահռչակ ֆուտբոլիստ է, բարձրակարգ մարզիկ, այլ իսկական հայ, ով իր անունն ու հեղինակությունը օգտագործում է` հայ ժողովրդի խնդիրները բարձրաձայնելու ու արտաքին լսարանին հասցնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Վերջինս, հաշվի առնելով իր բազմամիլիոնանոց միջազգային լսարանը, իր ամանօրյա ուղերձում հատուկ անդրադարձ է կատարել … Read more

Իրանում շարունակվում են հակակառավարական ցույցերը. հաղորդվում է զոհերի մասին

Իրանում արդեն մի քանի օր է` շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը, դրանք ընդգրկել են առնվազն 36 քաղաք: Ցուցարարները հակակառավարական կարգախոսներ են վանկարկում: Հաղորդվում է ոստիկանության հետ բախումների հետևանքով 10 զոհի և 17 վիրավորի մասին, կան ձերբակալվածներ: Իշխանություններն անվտանգության լրացուցիչ ուժեր են կենտրոնացրել, ուժայիններն ու ԻՀՊԿ-ն վերահսկողության տակ են վերցրել երկրի բոլոր քաղաքները: … Read more

Նեթանյահուն գովել է Թրամփին, որ նա «կարգավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գովաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած ներդրման համար. այս մասին նա ասել է Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Նա ակնառու աշխատանք է կատարել խաղաղության համար։ Նա լուծել է բազմաթիվ հակամարտություններ ամբողջ աշխարհում՝ բաներ, որոնց հնարավորությանը մարդիկ չէին հավատում։ Ադրբեջանում և Հայաստանում ոչ ոք դա … Read more

ՌԴ պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ին է փոխանցել Պուտինի նստավայրի վրա անօդաչուների հարձակման ապացույցները

ՌԴ պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ին է փոխանցել Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա անօդաչուների հարձակման ապացույցները: Գերատեսչությունից նշել են, որ մասնագետները խոցված անօդաչու թռչող սարքերից մեկի նավիգացիոն համակարգի բլոկից հանել են թռիչքային առաջադրանքով տեղեկություն: «Տվյալների վերծանումը ցույց է տվել, որ թիրախը եղել է Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի նստավայրի օբյեկտներից մեկը», – նշել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ … Read more

Որքան են վճարել Ադրբեջանը և Թուրքիան ՀՀ օդային տարածքն օգտագործելու համար

Ադրբեջանական ավիաընկերությունները մոտ 400 հազար եվրո են վճարել Հայաստանին՝ 2025 թվականին երկրի օդային տարածքն օգտագործելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեից։ Նրանք 396 282 եվրո են փոխանցել «Հայաէրոնավիգացիա» ընկերությանը՝ 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքում աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց։ Եվս մոտ 3,4 մլն եվրո Հայաստանին … Read more

2025-ին մեր ժողովրդի կյանքի երկնակամարն ամպամած էր, նոր տարին առիթ է սրբագրելու այն, ինչը սխալ էր․ Արամ Ա

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ հունվարի 1-ին Անթիլիասի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում մատուցվել է տարվա առաջին Սուրբ պատարագը։ Արամ Ա-ն հայրապետական պատգամ է հղել․ «Նոր տարին առիթ է վերաիմաստավորելու մեր կյանքը և սրբագրելու այն, ինչը սխալ էր։ 2025-ին մեր ժողովրդի կյանքի երկնակամարն ամպամած էր, հատկապես՝ Հայաստանում։ Մաղթանքս ու աղոթքս է, որ մեզնից հեռանան … Read more

Ամանորի գիշերը Ուկրաինայի դեմ արձակվել է ավելի քան 200 հարվածային ԱԹՍ. թիրախում էներգետիկան է. Զելենսկի

Ամանորի գիշերը Ուկրաինայի դեմ արձակվել է ավելի քան 200 հարվածային անօդաչու թռչող սարք՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ դրանց մեծ մասը հաջողվել է տապալել։ «Հարվածները հասցվել են Վոլինի, Ռովենի, Զապորոժիեի, Օդեսայի, Սումիի, Խարկովի, Չեռնիգովի շրջաններին։ Թիրախում մեր էներգետիկան է»,- նշել է նախագահը: Նա հույս է հայտնել, որ դեկտեմբերի վերջին ԱՄՆ-ի … Read more