Հայաստանի հուսալի անվտանգության պահպանումը կապված է ՀԱՊԿ-ի հետ. Ռուսաստանի ԱԳՆ

Հայաստանը մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտականություններով, «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հայաստանը տեղյակ է կազմակերպության շրջանակում անցկացված բոլոր որոշումներից։ Եվ, իհարկե, մենք ակտիվորեն պաշտպանում ենք Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ բացարձակապես պարզ է, որ Հայաստանի, ինչպես նաև այս կազմակերպության մյուս անդամների համար իսկապես հուսալի անվտանգության պահպանումը կախված է դրանից։ Իհարկե, մենք ուրախ կլինենք հենց նման արդյունք տեսնել։

Մենք երկխոսության մեջ ենք մեր հայ գործընկերների հետ։ Եկեք սպասենք այս երկխոսության արդյունքին»,- հավելել է Գալուզինը։

Leave a Comment