Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ հունվարի 1-ին Անթիլիասի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում մատուցվել է տարվա առաջին Սուրբ պատարագը։
Արամ Ա-ն հայրապետական պատգամ է հղել․
«Նոր տարին առիթ է վերաիմաստավորելու մեր կյանքը և սրբագրելու այն, ինչը սխալ էր։ 2025-ին մեր ժողովրդի կյանքի երկնակամարն ամպամած էր, հատկապես՝ Հայաստանում։ Մաղթանքս ու աղոթքս է, որ մեզնից հեռանան ամեն տեսակ մութ ամպերը և մեր կյանքը լցվի գարունով։ Թող մեր կյանքը շաղախվի եղբայրական սիրով, ազգային, ընդհանրական և գերագույն արժեքներով ու իդեալներով»։