«Ճանապարհային դեպարտամենտ»-ի գործադիր տնօրենի և աշխատակիցների անուններով տարբեր հարթակներում կեղծ հաշիվներ են ստեղծվել

Վերջին օրերին, օգտագործելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի և աշխատակիցների անուններն ու լուսանկարները, տարբեր հարթակներում (WhatsApp, Telegram) ստեղծվել են կեղծ հաշիվներ։
Տեղեկացնում ենք, որ այդ հաշիվները որևէ առնչություն չունեն Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի և աշխատակիցների հետ, և դրանցից ուղարկված հաղորդագրություններն արժանահավատ չեն։
Խնդրում ենք չպատասխանել նման հաշիվներից ստացված նամակներին։

Ճանապարհային դեպարտամենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment