«Ուժեղ Հայաստան»-ի 6 անդամի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. Գոհար Մելոյան (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան»-ի 6 անդամի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը: ««Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից 7 քաղաքացու գործով դատական նիստում որոշում է կայացվել 6-ի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը, մեկի նկատմամբ միջնորդությունը մերժվել է, ու նա ազատ է արձակվել»,- ասել է … Read more

Պաշտպանները միջնորդել են տնային կալանքում գտնվողների խափանման միջոցը վերացնել, որ նիստերը չհետաձգվեն

Ոստիկանները կրկին դատարան չեն ներկայացրել 18 արդարների գործով տնային կալանքի մեջ գտնվող մեղադրյալներ Արթուր Սարգսյանին և Վահագն Չախալյանին, ինչի պատճառով դատական նիստը հետաձգվեց: «Սա անարգանք է հատկապես Ձեր նկատմամբ»,- դիմելով դատավորին՝ ասաց Բագրատ Սրբազանը։ Պաշտպանները միջնորդեցին տնային կալանքում գտնվող անձանց խափանման միջոցը վերացնել, որպեսզի հետագայում նրանց չներկայացվելու պատճառով դատական նիստերը չհետաձգվեն:

Միքայել Սրբազանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել կիրակնօրյա պատարագներին

Դատարանը մերժեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների միջնորդությունը` փոփոխել խափանման միջոց տնային կալանքը, սակայն բավարարեց մյուս միջնորդությունը` թույլ տալ մասնակցել կիրակնօրյա պատարագներին, ինչպես նաև Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագին: Անձամբ ինքը` Միքայել սրբազանը չի կարող պատարագներ մատուցել և քարոզով հանդես գալ:

Նիկոլապետությունը շարունակում է տնային կալանքներն օգտագործել որպես լռեցնելու գործիք

Նիկոլապետությունը շարունակում է տնային կալանքներն օգտագործել՝ որպես քաղաքական հակառակորդների «ձեռքերը կապելու», քննադատներին լռեցնելու գործիք։ Պետք է անընդհատ հիշեցնել հանրությանը, որ տնային կալանքը նույնպես կալանք է, իսկ քաղաքական մոտիվներով տնային կալանքի տակ հայտնված մարդիկ քաղբանտարկյալներ են։  Վերջին տարիներին տնային կալանքը դարձել է, այսպես կոչված, smart («խելացի», կետային, ծածուկ) բռնաճնշումների գործիք, որով նիկոլապետությունը կարողանում է որոշ ժամանակով … Read more

Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար նշանակվել է տնային կալանք․ փաստաբան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար «TikTok» սոցիալական ցանցում հայտնի Հայկ Եղյանի նկատմամբ նշանակվել է տնային կալանք և բացակայելու արգելք: Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Ռոման Երիցյանը: Հիշեցնենք, որ Հայկ Եղյանի նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ ՔՕ 297 հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով (Խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։ Փաստաբանը նշում է, … Read more

Արթուր Սարգսյանի տնային կալանքը համակցվեց այլ միջոցներով – Live News

18 արդարների գործով դատական նիստում դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքի ժամկետը երկարացվեց 3 ամսով։ Այն համակցվեց այլ միջոցներով՝ գրավով ու բացակայելու արգելքով։ Դատավորն այն համոզման է, որ այդ միջոցների շնորհիվ է հնարավոր եղել ապահովել մեղադրյալ Արթուր Սարգսյանի օրինական, պատշաճ վարքագիծը։ Դատավորը նշեց, որ պահպանվում են … Read more

Ձվածեղ անող բլոգեր Արմեն Ալեքսանյանի տնային կալանքը վերացվեց – Live News

18 արդարների գործով մեղադրյալ Արմեն Ալեքսանյանը, որը սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանին նմանակելով ձվածեղ էր արել, այսօր դատարանի որոշմամբ ազատվել է տնային կալանքից։ Մեղադրող դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարացնել նրա կալանքը։ Պաշտպանը հայտնել է, որ Ալեքսանյանը սրտի խնդիր ունի։ Նրա խնամքին են 3 անչափահաս երեխաներ, հիվանդ հայրը, մայրը, կինը և տնային կալանքի ու կալանքի միջև գրեթե տարբերություն չկա։ Նրա խոսքով, մինչ կալանավորվելը Ա. Ալեքսանյանը տաքսի է վարել, արդեն 8 ամիս զրկված է այդ հնարավորությունից։ «Պատվարժան դատարան, կարծում … Read more

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով – Live News

Բագրատ Սրբազանի ու աջակիցների գործով մեղադրյալ Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։ Նա ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի վարորդն է։ Վերջինս ևս անցնում է 18 արդարների գործով։ Հիշեցնենք, որ դատարանը, հաշվի առնելով երկու անչափահաս երեխաների առկայությունը, որոշել է կալանքը փոխարինել տնային կալանքով, բացակայելու արգելքով և 1 մլն 500 հազար դրամ գրավով։

Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը փոխվել է․ փաստաբան – Live News

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Դատարանում Բագրատ Սրբազանի այսօրվա խոսքը պարզապես հիանալի էր։ Զորեղ ու Արժանապատիվ։ Մեր Մայր Եկեղեցու հազարամյա ողջ իմաստությունն էր, որ հնչում էր դատարանի դահլիճում՝ որպես աներևույթ մի օրհնություն։ Կլանված լսում էի, և վերջում նկատեցի, որ բաց թողած զանգեր ունեմ։ Պարզվեց՝ վերաքննիչ դատարանից է։ Պարզվեց՝ զանգել էին հայտնելու, որ դատավոր Կարեն Հովհաննիսյանը որոշել … Read more

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ազատվել է կալանքից – Live News

Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ. Դաբաղյան) որոշեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը:  Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով: … Read more