Արթուր Սարգսյանի տնային կալանքը համակցվեց այլ միջոցներով – Live News

18 արդարների գործով դատական նիստում դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքի ժամկետը երկարացվեց 3 ամսով։ Այն համակցվեց այլ միջոցներով՝ գրավով ու բացակայելու արգելքով։

Դատավորն այն համոզման է, որ այդ միջոցների շնորհիվ է հնարավոր եղել ապահովել մեղադրյալ Արթուր Սարգսյանի օրինական, պատշաճ վարքագիծը։

Դատավորը նշեց, որ պահպանվում են նաև տեսակցությունների սահմանափակումները։

«Այս պահին այլ խափանման միջոցով փոխելու հիմքեր առկա չեն»,-ասաց դատավորը՝ հիշեցնելով, որ որոշումը կարելի է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանում։

Այսօրվա նիստն ավարտվեց, հաջորդ նիստը նշանակվեց մարտի 5-ին ժամը 15։30-ին։

Leave a Comment