Ձվածեղ անող բլոգեր Արմեն Ալեքսանյանի տնային կալանքը վերացվեց – Live News

18 արդարների գործով մեղադրյալ Արմեն Ալեքսանյանը, որը սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանին նմանակելով ձվածեղ էր արել, այսօր դատարանի որոշմամբ ազատվել է տնային կալանքից։ Մեղադրող դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարացնել նրա կալանքը։

Պաշտպանը հայտնել է, որ Ալեքսանյանը սրտի խնդիր ունի։ Նրա խնամքին են 3 անչափահաս երեխաներ, հիվանդ հայրը, մայրը, կինը և տնային կալանքի ու կալանքի միջև գրեթե տարբերություն չկա։

Նրա խոսքով, մինչ կալանավորվելը Ա. Ալեքսանյանը տաքսի է վարել, արդեն 8 ամիս զրկված է այդ հնարավորությունից։

«Պատվարժան դատարան, կարծում եմ, որ անհրաժեշտ է ու կարելի է փոփոխել նրա խափանման միջոցի հարցը, որպեսզի ինքը կարողանա խնամք տանել իր ընտանիքի անդամների, իր մասին»,-ասել է պաշտպանը՝ միջնորդելով, որ նրա նկատմամբ գոնե վարչական վերահսկողություն սահմանեն ու թույլատրեն, որ նա գոնե որոշակի ժամերի տաքսի վարի։

Դատարանը հայտարարեց, որ տնային կալանքի ժամկետը լրանալուց հետո Ալեքսանյանի նկատմաբ կսահմանվի վարչական վերահսկողություն՝ էլեկտրոնային սարքի միջոցով, շաբաթը երկու անգամ նա պետք է ներկայանա պրոբացիայի ծառայություն, ժամը 22։00-ից մինչև ժամը 8։00-ը չբացակայի տանից, չհաղորդակցվի վարույթի մասնակիցների հետ, չայցելի զվարճանքի ու ժամանցի վայրեր։

Leave a Comment