ՍԴ-ն սեպտեմբերի 15-ին կքննի ԹՐԻՓՓ-ի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը

2026 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը՝ 11։00-ին, Սահմանադրական դատարանը քննելու է ԹՐԻՓՓ-ի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Մելոյանը։ «Նաեւ այսօր կայացել է Արարատ Միրզոյանի եւ խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունի համդիպումը, որին ներկա է գտնվել նաև Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ եւ ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ-ում … Read more

Մելոյանը Գագիկ Ղազինյանի հեռացումն անվանել է քաղաքական հաշվեհարդար • Tribune.am

«Կան որոշումներ, որոնք իրենց բնույթով անձնական կամ կադրային լինելուց ավելի խորքային են։ Դրանք հետեւանքային են ու ուղերձ են սահմանվող «արժեքների» վերաբերյալ, արժեքներ, որոնք պետությունը, այս դեպքում՝ ԵՊՀ-ն պատրաստ է պաշտպանել կամ զոհաբերել»,-գրում  է սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ Նա ընդգծում է. «Գագիկ Ղազինյանի հեռացումը մեր հարազատ բուհից նմանաբնույթ որոշում է՝ հակաիրավական, … Read more

ԿԸՀ-ն քննում է իր իսկ գրանցած պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը. Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Քաղաքական քինախնդրություն Քաղաքական հետապնդումները շարունակվում են․ -Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Նարեկ Կարապետյանը պատգամավոր է»՝ 21.07.2026 -Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «ԿԸՀ-ի իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ՉՈՒՆԵՑՈՂ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը:»։ 08.07.2026 – Կենտրոնական ընտրական հանձնաժողով քննում է իր իսկ կողմից … Read more

Թափանցիկ ծրար, խախտված գաղտնիություն․ Գոհար Մելոյան (տեսանյութ) – Live News

Թափանցիկ ծրար, խախտված գաղտնիություն, գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ «Այսօր՝ Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով, այնուհետեւ՝ դատարանը հեռանալու է խորհրդակցական սենյակ՝ մինչ հուլիսի 4-ը վերջնաժամկետով։ Հընթացս կներկայացնեմ դրվագներ նիստերից, հաստատված ու չուսումնասիրված փաստեր՝ առավել պատկերավոր մեկնաբանությամբ»։

Քաղաքացիները չեն կարողացել իրացնել ընտրական իրավունքը․ Մելոյանի հայտարարությունը ՍԴ-ում

Սահմանադրական դատարանում շարունակվում է խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր ուժերի դիմումների քննությունը: Այսօրվա նիստի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավաբան Գոհար Մելոյանը հարց բարձրացրեց՝ կապված ընտրական տեղամասերի հասցեների նույնականացման և արձանագրված խախտումների տվյալների հետ։ Մելոյանը, դիմելով Բարձր դատարանին, կրկին բարձրացրեց իր ներկայացրած առաջին միջնորդության հարցը, որը վերաբերում էր տեղամասային կենտրոնների հասցեների փոփոխություններին։ Նրա խոսքով՝ երրորդ … Read more

Շարունակում եմ խախտումների բացահայտումները․ Գոհար Մելոյան

Մի շարք տեղամասային կենտրոններից հունիսի 7-ին ահազանգեր սկսեցինք ստանալ, որ էլեկտրոնային սարքերի կտրոնների համարները ՉԷԻՆ համընկնում ընտրողների մատյանների թվերին։ Այս մասին գրել է իրավաբան Գոհար Մելոյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։ «2–րդ խումբ ահազանգերն էլ տեղեկացրին, որ կտրոն էլեկտրոնային սարքերը չեն նույնականացնելիս չեն վառում պարտադիր համարվող լույսը, որն ըստ իրավիճակի լինում է՝ կանաչ, դեղին եւ կարմիր! Արդյո՞ք … Read more

ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 12/13 տեղամասի արդյունքները. Մելոյան • Tribune.am

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը գրում է․ «ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց նաեւ 12/13 տեղամասային կենտրոնի արդյունքները։ (Միայն այս տեղամասի հետ կապված էի դիմում ներկայացրել)։ 12/13 Ուժեղ Հայաստան-71 Բարգավաճ Հայաստան-9 Քաղաքացիական պայմանագիր-602 Հայաստան դաշինք-67 Ժամը՝ 20:00-ից հետո կարող են քվեարկել տեղամասային սենյակում գտնվող ընտրողները, ոչ թե շենքում ելումուտ անողները։ 3 դեպքերում էլ՝ արդյունքներն անվավեր ճանաչվեցին … Read more

Նիկոլի ոհմակը չի սահմանափակվել միայն ուռճացված ընտրացուցակներով, ընտրակեղծիքների, այլ ընտրախախտումների մի ամբողջ զինանոց է օգտագործվել (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան»-ը դիմելու է ԿՀԸ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները   Հունիսի 7-ին կատարվեց այն, ինչը միանգամայն սպասելի էր Նիկոլ հայադավի հանցախմբից, ինչի մասին գրել էինք  դեռ հունիսի 5-ին՝ ընտրությունների իրական արդյունքներն էապես կեղծվելու են, այդ թվում՝ ընտրողների արհեստականորեն ուռճացված թվաքանակի միջոցով: Խոսքն ավելի քան 300 000 ընտրողի մասին է: Նիկոլի ոհմակը (չարախումբը), սակայն, չի … Read more

Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ

  «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը տեսանյութերով և լուսանկարներով ներկայացնում է, թե որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում, որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ի ձայները և ինչ ընտրախախտումներ են արձանագրվել։ Մանրամասն՝ տեսանյութում։

«Ուժեղ Հայաստան»-ից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում տարեց կանայք. Գոհար Մելոյան

  «Մեր քաղաքական ուժից մոտավորապես 700 մարդ է կալանավորվել ու ձերբակալվել, այդ թվում նաև տարեց կանայք, որոնք ընդամենը եկել ու գրանցվել էին որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ։ Առավոտյան մտնում էին մարդանց տներ, բերման էին ենթարկում»,- այս մասին ասուլիսում հայտարարեց  «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։