Մկրտիչ Սրբազանի գործով Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը

Փաստաբան Արա Զոհրաբյանը Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին ձերբակալելու փաստը թաքցնելու փաստերի առիթով հաղորդում էր ներկայացրել: Քննիչը քրեական վարույթ չէր նախաձեռնել, իսկ դատախազը, մերժելով բողոքը, հաստատել էր քննիչի դիրքորոշումը: Զոհրաբյանը հիշեցրել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր … Read more

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ազատ արձակվեց – Live News

Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ազատ արձակվեց տնային կալանքից։ Նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չբացակայելու մասին, ինչպես նաև վարչական հսկողություն։ Ըստ դատարանի որոշման, նրան արգելվում է այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարան, շփվել գործով վկաների հետ։

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ազատվել է կալանքից – Live News

Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ. Դաբաղյան) որոշեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը:  Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով: … Read more

«Ո՞ւմ համար են աշխատում՝ Հայաստանի վարչապետի՞, թե՞ Ամենայն Հայոց Կաթողիկոսի»․ Արա Զոհրաբյանը՝ կարգալույծ եղած քահանաներին

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթացավ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և նույն թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու սպասավոր Գարեգին քահանա Արսենյանի դատավարությունը։ Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, Մկրտիչ Սրբազանը հոգևորականներին հարկադրել է մասնակցել Փաշինյանի դեմ հավաքներին, իսկ 2021-ի ընտրություններին նրանց հրահանգել մասնակցել ընտրություններին ու չքվեարկել Փաշինյանի թիմի օգտին։ Իսկ Տեր Գարեգինը … Read more