
Ոստիկանները կրկին դատարան չեն ներկայացրել 18 արդարների գործով տնային կալանքի մեջ գտնվող մեղադրյալներ Արթուր Սարգսյանին և Վահագն Չախալյանին, ինչի պատճառով դատական նիստը հետաձգվեց: «Սա անարգանք է հատկապես Ձեր նկատմամբ»,- դիմելով դատավորին՝ ասաց Բագրատ Սրբազանը։
Պաշտպանները միջնորդեցին տնային կալանքում գտնվող անձանց խափանման միջոցը վերացնել, որպեսզի հետագայում նրանց չներկայացվելու պատճառով դատական նիստերը չհետաձգվեն: