Բայրամովը և Ֆիդանը քննարկել են իրանական ԱԹՍ-ների հարձակումները Ադրբեջանի վրա

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։ Ըստ ԱՊԱ-ի՝ նախարարները քննարկել են Իրանի կողմից Ադրբեջանի վրա իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումները։

Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակումը Ադրբեջանի դեմ ուղղված ահաբեկչություն է․ Ալիևը՝ ԱԽ նիստին

Մենք չենք հանդուրժի այս ահաբեկչական գործողությունը և Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիան։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին մարտի 5-ին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են քաղաքացիական օբյեկտները։ «Մեր զինված ուժերին հանձնարարվել է պատրաստվել և իրականացնել արձագանքման միջոցառումներ»,- ասել է նա։

Ալիևը հրամայել է ադրբեջանական բանակին ձեռնարկել պատասխան միջոցներ Նախիջևանի վրա հարձակումից հետո

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հանրապետության զինված ուժերին հանձնարարվել է ձեռնարկել պատասխան գործողություններ Նախիջևանի վրա Իրանի հարձակումից հետո։ «Մենք չենք հանդուրժի այս անհիմն ահաբեկչական գործողությունը և Ադրբեջանի դեմ իրականացված ագրեսիան։ Մեր զինված ուժերին հանձնարարվել է պատրաստել և իրականացնել պատասխան միջոցառումներ», – ասել է Ալիևը հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում։ Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը … Read more

Մենք չենք թիրախավորում հարևան երկրները․ Իրանը պաշտոնապես հերքել է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը

Իրանի ԶՈՒ ԳՇ-ն հերքել է, որ Իրանն Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ է արձակել։«Սիոնիստական կեղծ ռեժիմի կողմից տարբեր միջոցներով մուսուլմանական երկրների հարաբերությունները խաթարելուն ուղղված նմանատիպ գործողությունները նախադեպեր ունեն։ Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ տվյալ գործողությունն իրականացվել է այդ ռեժիմի կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը մեղադրելու նպատակով»,- նշվել է հայտարարությունում։ Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Ղարիբաբադին ադրբեջանական AnewZ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ … Read more

Իրանը Իսրայելին է մեղադրում Ադրբեջանի տարածք անօդաչու թռչող սարքեր ուղարկելու մեջ

Իրանի գլխավոր շտաբը մեղադրել է Իսրայելին Ադրբեջանում անօդաչու թռչող սարքեր արձակելու մեջ. սա արվել է Թեհրանին մեղադրելու համար: «Իսրայելի ռեժիմը մանրամասն քայլ է ձեռնարկել՝ մեղադրելու Իրանի Իսլամական Հանրապետությանը», – ասվում է Գլխավոր շտաբի հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական ​​​​հեռարձակողը։ Իրանի ռազմական պաշտոնյաները նշել են, որ Իսրայելը այսպիսով ձգտում է «փչացնել իսլամական երկրների միջև … Read more

Անվտանգությունը երբեք շատ չի լինում. վարչապետը՝ «Հորիզոնի» հարցին ի պատասխան

Տարածաշրջանում` մեր շուրջը կատարվող իրադարձությունների ֆոնին, ինչպե՞ս է վարչապետը գնահատում Հայաստանի անվտանգության համակարգի ներկայիս դիմակայունությունն ու արդյունավետությունը. «Հորիզոնի» այս հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Կառավարությունում՝ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում: Վարչապետը անդրադարձել է նաև Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով հնարավոր համագործակցությանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Պատրաստվում են անհրաժեշտ պատասխան միջոցներ. Ադրբեջանի ՊՆ-ն՝ Իրանի հարվածների մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջազգային օդանավակայանին և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներին ԱԹՍ-ների միջոցով հարվածներ հասցնելու առնչությամբ: «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է մեր երկրի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումները, որոնք իրականացվել են Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից՝ որևէ ռազմական անհրաժեշտության բացակայության պայմաններում: Կատարվածի ամբողջ պատասխանատվությունը լիովին կրում … Read more

Իրանն ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Նախիջևանի օդանավակայանին. Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը

Իրանն ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Նախիջևանի օդանավակայանին։ Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա Իրանի անօդաչու թռչող սարքերի հարձակումները սրում են լարվածությունը տարածաշրջանում, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ուզբեկստանի Արտաքին գործերի նախարար Բախտիոր Սաիդովի հետ հեռախոսազրույցում: «Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումները … Read more

Իրանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ – Live News

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Ադրբեջանի տարածքի վրա իրականացված հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին»։ «Մենք Իրանի Իսլամական Հանրապետությունից պահանջում ենք սեղմ ժամկետներում պարզաբանել միջադեպը, տալ բացատրություններ և ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ ապագայում նման դեպքերը կանխելու համար։ Ադրբեջանական կողմն իրեն իրավունք է վերապահում դիմել համապատասխան պատասխան քայլերի։ Ադրբեջանական … Read more

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի նոր խմբաքանակ և ռուսական պարարտանյութ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի նոր խմբաքանակ և ռուսական պարարտանյութ: Հայաստան է ուղարկվել 31 վագոնից բաղկացած 1984 տոննա դիզելային վառելիք, իսկ Ադրբեջանի տարածքով` տարանցիկ ճանապարհով, ուղարկվել է 135 տոննա ռուսական պարարտանյութով բեռնված երկու վագոն: