Իրանն ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Նախիջևանի օդանավակայանին. Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը

Իրանն ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Նախիջևանի օդանավակայանին։

Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա Իրանի անօդաչու թռչող սարքերի հարձակումները սրում են լարվածությունը տարածաշրջանում, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ուզբեկստանի Արտաքին գործերի նախարար Բախտիոր Սաիդովի հետ հեռախոսազրույցում:

«Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումները մտահոգության տեղիք են տալիս։ Բայրամովը իր զրուցակցին մանրամասն տեղեկություններ է տրամադրել անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին։

Նա հայտարարել է, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքի դեմ կատարված այս հարձակումը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների խախտում է և հանգեցնում է տարածաշրջանում լարվածության աճին», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment