Թեհրանում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել

Մի շարք պայթյուններ են որոտացել Թեհրանի արևմտյան և հյուսիսային հատվածներում, հաղորդում է Իրանի պետական ​​հեռարձակողը։ Այլ մանրամասներ չի հայտնել, սակայն «Միզան» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Իրանի մայրաքաղաքի վրայով կործանիչ է թռել։ «Նուր» լրատվական գործակալությունը, իր հերթին, հաղորդում է Թեհրանի կենտրոնական մասում գտնվող Էնգելաբ հրապարակում տեղի ունեցած պայթյունի մասին։

Իրանը չի փակել Հորմուզի նեղուցը․ Հեյդարի

Իրանը չի փակել Հորմուզի նեղուցը և շարունակում է համագործակցել անցնող նավերի հետ՝ համաձայն միջազգային արձանագրությունների, հայտարարել է «Խաթամ ​​ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի փոխհրամանատար Քայումարս Հեյդարին։ «Մենք չենք փակել Հորմուզի նեղուցը և մենք համագործակցում ենք դրանով անցնող նավերի հետ միջազգային արձանագրությունների համաձայն», – նրա խոսքերն է մեջբերել Իրանի պետական ​​​​հեռարձակողը։ Հորմուզի նեղուցը կապում է Պարսից … Read more

Իրանը կավարտի պատերազմը, երբ հասնի իր նպատակներին․ երկրի հրամանատարություն

Իրանի համար կարևոր չէ, թե որքան կտևի պատերազմը. այն կավարտվի, երբ Թեհրանը հասնի իր նպատակներին, հայտարարել է «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի փոխհրամանատար Կայումարս Հեյդարին։ «Մեզ համար միևնույն է, թե որքան կտևի պատերազմը։ Մենք դիմացել ենք ութ տարվա պատերազմի, և մենք կավարտենք այս պատերազմը, երբ հասնենք մեր բոլոր նպատակներին և ստիպենք թշնամուն զղջալ և հուսահատվել իր … Read more

Հրդեհ՝ Երևան մոլում • Tribune.am

Մարտի 5-ին, ժամը 08։59-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։29-ին, մարվել՝ 09։57-ին։ Կտրվի լրացուցիչ … Read more

Պայթյուն Երևանում․ կա տուժած • Tribune.am

Մարտի 5-ին, ժամը 07։30-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասում՝ ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով տեղի է ունեցել պայթյուն, փլուզվել է երկհարկանի ավտոտնակի երկրորդ հարկը․ կա մեկ տուժած։

Ի՞նչ է հայտնի Իրանի հաջորդ հավանական առաջնորդի մասին ու որքանո՞վ է նրա ընտրությունը բխում Հայաստանի շահերից

Հակասական տեղեկություններ են հասնում Թեհրանից Իրանի նոր հոգևոր առաջնորդի ընտությունների վերաբերյալ: Ըստ որոշ տեղեկությունների՝ Ալի Խամենեի սպանությունից հետո արդեն ընտրվել է նրա ժառանգորդը: Պաշտոնապես այս տեղեկությունները չեն հաստատվում: Որքանո՞վ է դա հավաստի: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Ինչպես հայտնի է՝ հոգևոր առաջնորդին ընտրում է, այսպես կոչված, փորձագետների խորհուրդը, որը բաղկացած է … Read more

Վարչապետը Վրաստանում խոսե՞լ է հայ բեռնափոխադրող վարորդներին մտահոգող հարցերից

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Թբիլիսիից այսօր վերադարձած վարչապետից հետաքրքրվում էր՝ Վրաստանի իր գործընկերոջ հետ խոսե՞լ է բեռնատարների վարորդներին ու տնտեսվարողներին մտահոգող հարցերից: «Դուք շատ բարձր տրամադրությամբ թմբուկ էիք խփում, ես նայեցի էդ դրվագները, շատ լավ ա, բայց դրանից զատ մեր քաղաքացիները ուզում են հասկանալ՝ ի վերջո, էս խնդիրները հստակ լուծում ստանալո՞ւ են, թե՞ … Read more

Իրանական պատերազմի 5-րդ օրը․ որքա՞ն կարող է տևել այս հակամարտությունը. զրույց իրանագետի հետ

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Պատերազմի հինգերորդ օրն է. իրադարձությունները զարգանում են արագ տեմպերով՝ բարձրացնելով լայնամասշտաբ բախման, էներգետիկ ճգնաժամի և նույնիսկ միջուկային տարածման ռիսկերը։ Ի՞նչ նպատակներ են հետապնդում Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, որքանո՞վ է հավանական հակամարտության տեղափոխումը ցամաքային տարածք. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Կարեն Մկրտչյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ` … Read more

Իրանում ապրում են բնականոն կյանքով՝ հակառակ նրան, որ աշխարհում թանկանում է նավթը, գազը, փլուզվում են էներգետիկ շուկաները․ միջազգայնագետ

Թեհրանում և այլ քաղաքներում մարդիկ շարունակում են ապրել բնականոն կյանքով․ գրել է միջազգայնագետ, Կովկասի հարցերով փորձագետ Էհսան Մովահիդիան։ «էլեկտրաէներգիան, ջրի, գազի մատակարարումը և հասարակական տրանսպորտի ծառայությունները հասանելի են առանց որևէ խնդրի։ Երբեմն քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքացիական տարածքների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի դաժան հարձակումների պատճառով՝ էլեկտրաէներգիան անջատվում է մինչև կես ժամ։ Սակայն այս առումով լուրջ խնդիր … Read more

Ինչպիսի՞ն է Իրանում կյանքն այս օրերին․ ABC Media-ին Թեհրանից բացառիկ մանրամասներ են հայտնել

Թեհրանում և այլ քաղաքներում մարդիկ շարունակում են ապրել բնականոն կյանքով․ ABC Media-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ, Կովկասի հարցերով փորձագետ Էհսան Մովահիդիան։ «էլեկտրաէներգիան, ջրի, գազի մատակարարումը և հասարակական տրանսպորտի ծառայությունները հասանելի են առանց որևէ խնդրի։ Երբեմն քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքացիական տարածքների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի դաժան հարձակումների պատճառով՝ էլեկտրաէներգիան անջատվում է մինչև կես ժամ։ Սակայն … Read more