ԱԽ նիստ – Live News

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից Նիստին, Անվտանգության խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք: Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները։

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք: Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Վարչապետին զեկուցվել են ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասները։

Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակումը Ադրբեջանի դեմ ուղղված ահաբեկչություն է․ Ալիևը՝ ԱԽ նիստին

Մենք չենք հանդուրժի այս ահաբեկչական գործողությունը և Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիան։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին մարտի 5-ին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են քաղաքացիական օբյեկտները։ «Մեր զինված ուժերին հանձնարարվել է պատրաստվել և իրականացնել արձագանքման միջոցառումներ»,- ասել է նա։