Իրանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ – Live News

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Ադրբեջանի տարածքի վրա իրականացված հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին»։

«Մենք Իրանի Իսլամական Հանրապետությունից պահանջում ենք սեղմ ժամկետներում պարզաբանել միջադեպը, տալ բացատրություններ և ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ ապագայում նման դեպքերը կանխելու համար։ Ադրբեջանական կողմն իրեն իրավունք է վերապահում դիմել համապատասխան պատասխան քայլերի։

Ադրբեջանական կողմն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ։

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն կանչվել է Արտաքին գործերի նախարարություն։ Իրանական կողմին վճռական բողոք կհայտնենք և համապատասխան նոտա կհանձնենք»,- ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Leave a Comment