Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջազգային օդանավակայանին և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներին ԱԹՍ-ների միջոցով հարվածներ հասցնելու առնչությամբ:
«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է մեր երկրի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումները, որոնք իրականացվել են Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից՝ որևէ ռազմական անհրաժեշտության բացակայության պայմաններում: Կատարվածի ամբողջ պատասխանատվությունը լիովին կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը։
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պատրաստում է անհրաժեշտ պատասխան միջոցներ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման նպատակով, և այդ հարձակումներն անպատասխան չեն մնա»,-ասվում է հայտարարության մեջ։