Իրանի արտգործնախարարը սպառնացել է ԱՄՆ-ին աղետով ցամաքային ներխուժման դեպքում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է երկրի լիակատար պատրաստության մասին ցամաքային պատերազմի համար՝ սպառնալով ԱՄՆ զինված ուժերին աղետալի հետևանքներով Իրան ցամաքային ներխուժման դեպքում։ Նախորդ օրը ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը հրաժարվել է գնահատել Իրանի դեմ ցամաքային գործողության հեռանկարները։ Սպիտակ տունը չի բացառել նման գործողությունը, բայց նշել է, … Read more

Ո՞վ է քաղաքական ընդդիմությունը, ռուսամետ բառադինե՞րը, ովքեր «պեռաշկիից» են խոսում․ Կարեն Սարգսյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն Սարգսյանին։ Անդրադարձ է եղել տարածաշրջանում ծավալվող իրադարձություններին, մասնավորապես ԱՄՆ-Իրան համակամարտությանը, Նախիջևանի տարածքում տեղի ունեցած զարգացումներին։ Վերլուծաբանը խոսել է նաև Հայաստանի վրա լարվածության աճի հնարավոր ազդեցության մասին։ Արդյո՞ք այդ դեպքում քաղաքական ընդդիմությունը ինչ-որ բան կարող է շահել։ Իսկ ո՞վ է քաղաքական ընդդիմություն, ռուսամետ բառադինե՞րը, ովքեր «պեռաշկիից» են խոսում»,-պատասխանել է … Read more

Ինչպիսի՞ երկիր կարող է սպասարկել ՀՀ երկաթուղին. վարչապետի ճեպազրույցը

Կառավարության նիստից հետո վարչապետը պատասխանել է լրագրողների՝ ներհայաստանյան ու միջազգային համագործակցությանը վերաբերող հարցերին: Ճեպազրույցին նախ հետաքրքրվեցինք Հայաստանի անվտանգության համակարգի դիմակայունությունից: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Կողմերը քննարկել են Նախիջևանի միջազգային օդանավակայանի և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա անօդաչուների հարձակումները, որոնք իրականացվել են Իրանի տարածքից: Նրանք մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում տիրող իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը բացահայտել է, թե որքան կարող է տևել Իրանում հակամարտությունը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով փոխարտգործնախարար Համիշ Ֆալկոները կարծում է, որ Իրանի շուրջ ճգնաժամը կարող է տևել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ։ «Իրավիճակը զարգանում է, բայց կան նշաններ, որ այս ճգնաժամը կտևի ոչ թե օրեր, այլ շաբաթներ, և հնարավոր է՝ ամիսներ։ Մենք կենտրոնացած չենք միայն անմիջական ապագայի վրա», – ասել … Read more

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարարի հետ

Մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը։ Նախարար Միրզոյանը հետաքրքրվել է վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված իրավիճակով՝ մտահոգություն հայտնելով քաղաքացիական օբյեկտների թիրախավորման կապակցությամբ: Մտքեր են փոխանակվել իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:

Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել․ քննարկվել է տարածաշրջանի իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, այլ պաշտոնատար անձինք։ Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, տրանսպորտային հաղորդակցությունների բնականոն գործունեությունն ապահովելու հետ կապված հարցեր։ Վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Թուրքիան աջակցություն է հայտնել Ադրբեջանին Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո

Թուրքիան կոչ է անում անհապաղ դադարեցնել Մերձավոր Արևելքում երրորդ երկրների վրա հարձակումները և աջակցություն է հայտնում Ադրբեջանին, ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Հինգշաբթի օրը ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իրանից անօդաչու թռչող սարքերը հարվածել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, ինչի հետևանքով վիրավորվել է չորս մարդ։ «Մենք վերահաստատում ենք տարածաշրջանում … Read more

Նախիջևանի դեպքը նման է հատուկ պլանավորված դիվերսիայի․ Վահե Դավթյան – Live News

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Նախիջևանի դեպքը նման է հատուկ պլանավորված դիվերսիայի հակամարտության աշխարհագրությունն ու դերակատարների շրջանակն ընդլայնելու նպատակով։ Ո՞ւմ է դա պետք այս պահին։ Վստահաբար՝ ոչ Իրանին։ Իրադարձության սցենարային բնույթը հստակ երևում է Բաքվի շուտափույթ հռետորաբանությունից. «Իրանը ահաբեկչական ակտ է գործել Ադրբեջանի դեմ» (Ալիև)։ Հաջորդ քայլը կարող է լինել Բաքվի դիմումը Վաշինգտոնին … Read more

Ալիևի ելույթը պարունակում է uպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էuկալացնելու․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը «Այսօրվա Նախիջևանի շուրջ ծավալված զարգացումներից հետո Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ վերջինս հանդես է եկել ելույթով։ Ստորև մեջբերում եմ այդ ելույթի հիմնական հատվածները՝ ուղիղ և բառացի մեջբերումներով․ «Այսօր Իրանը ահաբեկչական ակտ է իրականացրել Ադրբեջանի տարածքի, Ադրբեջանի պետության դեմ։ Իրանի պետությունը անօդաչու թռչող սարքեր է … Read more