Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակումը Ադրբեջանի դեմ ուղղված ահաբեկչություն է․ Ալիևը՝ ԱԽ նիստին

Մենք չենք հանդուրժի այս ահաբեկչական գործողությունը և Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիան։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին մարտի 5-ին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նշել է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են քաղաքացիական օբյեկտները։

«Մեր զինված ուժերին հանձնարարվել է պատրաստվել և իրականացնել արձագանքման միջոցառումներ»,- ասել է նա։

Leave a Comment