Ռեալը և Բարսան իմացան մրցակիցներին․ հայտի են Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի զույգերը

Կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի վիճակահանությունը։ Լա լիգայի երկու հսկաները իմացել են իրենց մրցակիցների անունները։ Մադրիդի «Ռեալը» կխաղա «Տալավերայի» դեմ։ Սոցիալական ցանցերում արդեն հայտնվել է տեսանյութ, որտեղ թիմի խաղացողները ուրախ են՝ իմանալով, որ նրանք մրցելու են «արքայական» ակումբի դեմ։ «Տալավերան» 32 տարվա ընթացքում առաջին անգամ հասել է ազգային գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչ։«Բարսելոնան» կխաղա … Read more

Սևիլյան ահռելի պարտքեր ունի․ ինչ է սպասվում ակումբին — Armsport.am

«Սևիլյան» կարող են վաճառել 2026 թվականի սկզբին, հաղորդում է իսպանական AS պարբերականը։ Աղբյուրի տեղեկությամբ՝ միջազգային ներդրումային ֆոնդերը հայտնում են հետաքրքրություն ակումբի նկատմամբ, որը արդեն երկար ժամանակ ներքին պայքար է տանում հիմնական բաժնետերերի միջև։ Վաճառքն իրականացնելու համար մինչև 2027 թվականը անհրաժեշտ է, որ նրանք փոխադարձ համաձայնության հասնեն։ Նոր սեփականատերը ստիպված կլինի բախվել ակումբի մեծ պարտքային բեռին, … Read more

🎥 Լա Լիգա․ Ատլետիկոն ջախջախեց Սևիլյային — Armsport.am

«Ատլետիկոն» սեփական մարզադաշտում 3:0 հաշվով հաղթել է «Սևիլյային» Իսպանիայի Լա Լիգայի 11-րդ տուրի խաղում։ Տանտերերից գոլերի հեղինակներ են դարձել Խուլիան Ալվարեսը, Տիագո Ալմադան և Անտուան Գրիզմանը։ «Ատլետիկոն» 22 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Սևիլյան» 13 միավորով՝ 11-րդ տեղում է։ Հաջորդ տուրում «Ատլետիկոն» տնային խաղում կընդունի «Լևանտեին», իսկ «Սևիլյան» իր հարկի տակ … Read more

Ֆլիկը մեկնաբանել է Սևիլյայից խոշոր հաշվով կրած պարտությունը — Armsport.am

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Լա լիգայի 8-րդ տուրի «Սևիլյայից» կրած խոշոր հաշվով պարտությունը (1։4)։ «Կփոխե՞մ արդյոք խաղային համակարգը։ Ես չէի ասի, որ խնդիրը դա է։ Մեզ համար շատ ավելի կարևոր է խուսափել կոպիտ սխալներից։ Կարող ենք շատ բաների մասին խոսել, բայց առաջին խաղակեսում վատ խաղացինք։ Ընդմիջումից հետո ամեն ինչ լավացավ․ մենք որոշ … Read more

🎥 Ֆիասկո Անդալուզիայում․ Բարսելոնան պարտվեց Սևիլյային՝ կորցնելով առաջատարությունը

Իսպանիայի Լա լիգա, 8-րդ տուր «Սևիլյա» — «Բարսելոնա»՝ 4։1 Գոլերը՝ Ալեքսիս Սանչես (13, 11մ․), Իսակ Ռոմերո (37), Անխել Կարմոնա (90), Ակոր Ադամս (90+7) — Մարկուս Ռեշֆորդ (45+7), Ռոբերտ Լևանդովսկի (76, վրիպում 11մ.) Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։ Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

📷 Տրանսֆերը կայացած է․ Ալեքսիս Սանչեսը վերադարձավ Լա լիգա — Armsport.am

36-ամյա չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարիերան կշարունակի իսպանական «Սևիլյայում»։ Այս մասին հայտնում է անդալուզյան ակումբի մամուլի ծառայությունը։ Չիլիացու պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար։ Հարավամերիկացի ֆուտբոլիստը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայում», Լոնդոնի «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում» և Միլանի «Ինտերում»։ Սանչեսի վերջին ակումբը «Ուդինեզեն» էր։ Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանում չիլիացի հարձակվողը «Ուդինեզեի» կազմում մասնակցել է … Read more

Բարսելոնայի նախկին հարձակվող Ալեքսիս Սանչեսը վերադառնում է Լա Լիգա — Armsport.am

36-ամյա հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որը նախորդ մրցաշրջանում խաղացել է «Ուդինեզեում», կարիերան կշարունակի «Սևիլյայում»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ չիլիացին կկնքի մեկ տարվա պայմանագիր։ Խաղացողի բուժզննումը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 1-ին։ Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանում Սանչեսը մասնակցել է 14 խաղի, որոնցում չի կարողացել գոլ խփել։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,5 … Read more

Էրիկ Լամելան ավարտում է կարիերան․ պատճառը հայտնի է — Armsport.am

Արգենտինացի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Լամելան հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ 33-ամյա կիսապաշտպանը, ով հանդես է եկել «Ռիվեր Փլեյթ», «Ռոմա», «Տոտենհեմ», «Սևիլյա» և վերջինը՝ ԱԵԿ ակումբներում, նշել է, որ պատճառը երկարատև ազդրի խնդիրներն են։ Լամելան նշել է, որ 2014 թվականից սկսած տառապում էր ցավերից, 2017-ին վիրահատվել է երկու ազդրերի վրա, սակայն խնդիրները վերջին շրջանում կրկին … Read more

Խոակին Կապառոսը պատվավոր պաշտոն է ստացել Սևիլյայում — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը դարձել է «Սևիլյայի» առաջին պատվավոր նախագահը։ Այս պաշտոնը ներառում է ակումբի ներկայացուցչի դերը տարբեր միջոցառումներին, դեսպանի պարտականությունների կատարումը և ակումբի էթիկական սկզբունքների խթանումը։ Կապառոսը «Սևիլյայի» գլխավոր մարզիչ եղած ժամանակ անցկացրել է ամենաշատ պաշտոնական խաղերը՝ 248, և տարել ամենաշատ հաղթանակները՝ 112։ Նա առաջին անգամ միացել է ակումբին 2000 … Read more

Սպերցյանին ձեռք բերելու հավակնորդներից մեկը դուրս է մնում պայքարից․ հայտնի են մանրամասները

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի՝ Եվրոպա հնարավոր տեղափոխության վերաբերյալ նոր տեղեկություններ են ի հայտ եկել, հայտնում է Bombardir-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Սևիլիան» դժվար թե այս ամռանը ձեռք բերի կիսապաշտպանին՝ ֆինանսական սահմանափակումների պատճառով։ Այնուամենայնիվ, Սպերցյանի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել «Լիդս Յունայթեդը», «Լանսը» և «Պորտուն»։ Ավարտված մրցաշրջանում 24-ամյա հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 35 … Read more