Էրիկ Լամելան ավարտում է կարիերան․ պատճառը հայտնի է — Armsport.am

Արգենտինացի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Լամելան հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ 33-ամյա կիսապաշտպանը, ով հանդես է եկել «Ռիվեր Փլեյթ», «Ռոմա», «Տոտենհեմ», «Սևիլյա» և վերջինը՝ ԱԵԿ ակումբներում, նշել է, որ պատճառը երկարատև ազդրի խնդիրներն են։

Լամելան նշել է, որ 2014 թվականից սկսած տառապում էր ցավերից, 2017-ին վիրահատվել է երկու ազդրերի վրա, սակայն խնդիրները վերջին շրջանում կրկին սրվել են։ «Վերջին տարիներին խաղում էի մշտական ցավերով, անընդհատ բուժումներ էի անցնում և դեղեր ընդունում։ Այժմ ժամանակն է առաջնահերթություն տալ առողջությանս»,– գրել է նա։

Արգենտինայի հավաքականի կազմում Լամելան մասնակցել է 25 հանդիպման և խփել 3 գոլ։ Նա «Սևիլյայի» կազմում նվաճել է Եվրոպա լիգայի գավաթը։

Leave a Comment