Բարսելոնայի նախկին հարձակվող Ալեքսիս Սանչեսը վերադառնում է Լա Լիգա — Armsport.am

36-ամյա հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որը նախորդ մրցաշրջանում խաղացել է «Ուդինեզեում», կարիերան կշարունակի «Սևիլյայում»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ չիլիացին կկնքի մեկ տարվա պայմանագիր։ Խաղացողի բուժզննումը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 1-ին։

Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանում Սանչեսը մասնակցել է 14 խաղի, որոնցում չի կարողացել գոլ խփել։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,5 միլիոն եվրո։

Նշենք, որ Եվրոպայում Ալեքսիսը խաղացել է նաև «Ուդինեզեի», «Արսենալի», «Բարսելոնայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մարսելի» կազմում։

Leave a Comment