Կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի վիճակահանությունը։ Լա լիգայի երկու հսկաները իմացել են իրենց մրցակիցների անունները։
Մադրիդի «Ռեալը» կխաղա «Տալավերայի» դեմ։ Սոցիալական ցանցերում արդեն հայտնվել է տեսանյութ, որտեղ թիմի խաղացողները ուրախ են՝ իմանալով, որ նրանք մրցելու են «արքայական» ակումբի դեմ։ «Տալավերան» 32 տարվա ընթացքում առաջին անգամ հասել է ազգային գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչ։«Բարսելոնան» կխաղա «Գվադալախարայի» դեմ։
Հարկ է նշել, որ «Ռեալի» և «Բարսելոնայի» մրցակիցները ներկայացնում են Իսպանիայի երրորդ դիվիզիոնը։
Ինչ վերաբերում է Մադրիդի «Ատլետիկոյին», ապա Դիեգո Սիմեոնեի թիմը կհանդիպի չորրորդ դիվիզիոնի ներկայացուցչի՝ «Ատլետիկո Բալեարեսի» հետ։
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի խաղերը կանցկացվեն դեկտեմբերի 16-ից 18-ը։
1/16 եզրափակիչի բոլոր զույգերը․
- «Տալավերա» – «Ռեալ Մադրիդ»
- «Գվադալախարա» – «Բարսելոնա»
- «Ատլետիկո Բալեարես» – «Ատլետիկո Մադրիդ»
- «Մուրսիա» – «Բետիս»
- «Օրենսե» – «Ատլետիկ Բիլբաո»
- «Ալավես» – «Սևիլյա»
- «Գրանադա» – «Ռայո Վալեկանո»
- «Սպորտինգ Խիխոն» – «Վալենսիա»
- «Ալբասետե» – «Սելտա»
- «Ռասինգ» – «Վիլյառեալ»
- «Ուեսկա» – «Օսասունա»
- «Էլդենսե» – «Ռեալ Սոսյեդադ»
- «Լեոնեսա» – «Լևանտե»
- «Բուրգոս» – «Խետաֆե»
- «Դեպորտիվո» – «Մալյորկա»
- «Էյբար» – «Էլչե»