Անդրադարձ է կատարվել Սևանա լճից ջրառի իրականացմանն ու ջրային ոլորտում նախատեսվող քայլերին

Սեպտեմբեր 11,2025 17:50 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային պաշարների ընթացիկ իրավիճակին վերաբերող հարցեր: Պատասխանատուները տեղեկատվություն են ներկայացրել կուտակված ջրային պաշարների ծավալների, ոռոգման կազմակերպման գործընթացի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Սևանա լճից ջրառի իրականացմանն ու ջրային ոլորտում նախատեսվող քայլերին: Վարչապետը կարևորել է ոռոգման գործընթացի արդյունավետ կազմակերպումը և տվել հանձնարարականներ: … Read more

Ներկայացված քարտեզները ցույց են տալիս Սևանա լճի ջրիմուռների ծաղկման ընթացքի արբանյակային վերլուծություն

Սևանա լճում վերջին շրջանում նկատվող ջրիմուռների ծաղկման ինտենսիվացման գնահատման նպատակով ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը կատարել է Sentinel-2 արբանյակի պատկերների վերլուծություն։ 2025թ. օգոստոսի 23-ի և 30-ի արբանյակային պատկերների ArcGIS ծրագրային փաթեթով մշակման, համադրման և վերծանման միջոցով  NDWI (ջրային տարբերությունների ինդեքս) և FAI  (լողացող ջրիմուռների ինդեքս) ինդեքսների ստացմամբ առանձնացվել են ջրիմուռներով ծածկված և առանց ջրիմուռների … Read more

Սևանա լճում քաղաքացիները մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 19։52-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում 4 քաղաքացի մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ անհրաժեշտ է օգնություն։ Փրկարար ծառայության հաղորդմամբ, 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել չորս քաղաքացու և մոտորանավակը։

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1 սմ-ով ցածր է

Սևանա լճի մակարդակն օգոստոսի 29–ի դրությամբ կազմել է 1900 մ 52 սմ, ինչը 1 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՇՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Նախորդ տարվա համեմատ ավելացել է Հրազդան գետից ոռոգման ջրառը՝ 108 մլն խմ–ից հասնելով 155 մլն խմ-ի: Միաժամանակ, նվազել է Արփա–Սևան թունելով ջրի մուտքերի ծավալը՝ … Read more

Սևանա լճի կանաչման պրոցեսը բավականին ցածր մակարդակի վրա է. պարզաբանում

Ի պատասխան փորձագետ Այսեր Ղազարյանի «Սևանա լիճը կրկին ծաղկել է» ֆեյսբուքյան գրառման, հայտնում ենք հետևյալը՝ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։ Եթե վերջին տարիներին Սևանի կանաչումը (ծաղկումը) անդադար կրկնվող երևույթ էր, ապա 2024-2025 թվականներին այդ պրոցեսը գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա։ Օգոստոսի 27-29-ը հերթական անգամ … Read more

Այսօր Հովհաննես Գաբրիելյանը պատրաստվում է լողալով անցնել Սևանա լիճը՝ ծայրից ծայր

Օգոստոսի 27-ին մասնագիտությամբ տնտեսագետ Հովհաննես Գաբրիելյանը պատրաստվում է Գինեսի ռեկորդ սահմանել՝ առանց հատուկ միջոցների լողալով անցնել Սևանա լիճը ծայրից ծայր(74կմ)։ Այս մասին տեղեկացնում է Սևան լիճ ֆեյսբուքյան էջը։ Սկիզբը` ժամը 16։00-ին, Կարճաղբյուր համայնքի լողափից։ Ավարտը՝ 28.08.2025 Փիրուզե լողափում: Հետևեք gabrielianog էջին, ուղիղ եթերով տեսնելու համար…

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 18-24-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.54 մ (24.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 15 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում … Read more

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ․

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ․ Monday, August 18, 2025 Views: * Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։

Սևանա լճի՝ Շողակաթ գյուղի մոտակա ափերից մեկը 10 օրով պատված էր վրաններով

Սևանա լճի՝ Շողակաթ գյուղի մոտակա ափերից մեկը 10 օրով պատված էր վրաններով։ Օգոստոսի 1-ից այստեղ իրենց ակտիվ հանգիստն անցկացրեցին «Միհր» կրթամշակութային ՀԿ-ի սաները, որոնց միացել էին նաև Երևանի թիվ 196 հիմնական դպրոցի աշակերտները, պատանիներ Տավուշի մարզի Բերդ քաղաքից, Վանաձորից, Երևանից։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի՝ արդեն Երևանում գործող քոլեջի ուսուցիչ Ալեքսանդր Սահակյանի հետ ճամբարում հանգստացան նաև 2023-ին … Read more

Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով մտել են Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն անդրադարձել է Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով Սևանա լիճ մտնելու և լճի ջրերը աղտոտելու ահազանգին։ «Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից ՇՄՆ էկոպարեկային ծառայության պաշտոնական էջին տրամադրվել էր տեսանյութ այն մասին, թե ինչպես են Վարդավառի տոնակատարության ժամանակ երկու քաղաքացի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր բնակավայրի լողափերից մեկում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով մուտք գործել Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը։ ՇՄՆ … Read more